08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Քուչակ-Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ,  Աշտարակում, Ապարանում, Արագածում, Արթիկում, Աշոցքում, Հրազդանում, Սևանում, Ճամբարակում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, ինչպես նաև Տիգրանաշենի լեռնանցքում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայությունը:

Քուչակ-Ապարան-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է: Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ