08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ձերբակալել են «Տիգրան Մեծի» Վովային

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58216515 քրեական գործով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  129-րդ  հոդվածով սահմանված կարգով, 14.01.2016 թ-ին  ձերբակալվել են՝ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու,  կազմակերպված խմբի կազմում  զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ,  նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի   223-րդ հոդվածի 2-րդ մասով  և 235-րդ հոդվածի  3-րդ մասով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

Վերոհիշյալ անձանց բնակարաններում  և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում  իրականացվել են խուզարկություններ, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները  գործի լրիվությունը, բազմակողմանիությունը  և օբյեկտիվությունն ապահովելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ