16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Էդուարդ Շարմազանովն այցելել է Ռիգայի հայկական եկեղեցի

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանի եւ Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունվարի 13-ին այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

ԱԺ փոխնախագահը Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել է նրանց հուզող հարցերը, մտքեր են փոխանակվել Հայրենիքի եւ ազգի համար օրակարգային հարցերի շուրջ:

Էդուարդ Շարմազանովը ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով է պարգեւատրել Լատվիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ Ռաֆֆի Խարաջանյանին, Վահրամ Քամալյանին եւ Մխիթար Մխիթարյանին՝ Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման գործում ունեցած ամենաակտիվ մասնակցության եւ մեծ ներդրման համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ