24 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հոբելյանական երեկո` նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հունվարի 15-ին, ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում կանցկացվի հոբելյանական երեկո` նվիրված արձակագիր Լևոն Խեչոյանի ծննդյան 60-ամյակին: Երեկոյի բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:

Երեկոն կսկսվի Լ. Խեչոյանի կյանքի երեք տարբեր քսանամյակները ներկայացնող գրական-գեղարվեստական կոմպոզիցիայով՝ դերասանների, ասմունքողների և երաժիշտ կատարողների մասնակցությամբ: Իսկ Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանախումբը կներկայացնի արձակագրի «Դատախազի թաղումը» և «Կարմիր կոշիկները» պատմվածքների հիման վրա բեմադրված ներկայացումների առաջնախաղերը:

Երեկոն կավարտվի ազատամարտիկ գրող Լ. Խեչոյանի արցախյան պատերազմի մասին հուշագրերի ներկայացմամբ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ