08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և հակամարտության կողմերին ուղղված կոչերը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Միևնույն ժամանակ, որպես ռազմական գործողություններին չմասնակցող կողմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հատկապես գնահատելի է համարում այն հանգամանքը, որ այդ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված […]

Մտավորականը շտապում է Արցախ հասնել.գյումրեցիները համախմբված են/վիդեո/

Մանկավարժ, գրող, նկարիչ  Արա Նախշքարյանը Գյումրիից Երևան է եկել՝ զենք ստանալու և Արցախ մեկնելու համար: «Չէի կարող տեղում նստած սպասել իրադարձությունների զարգացմանը: Ուզում են հնարավորիս շուտ մեկնել Արցախ և լինել առաջնագծում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նախշքարյանը: Նա նշեց, որ Գյումրիից բազմաթիվ կամավորներ են եկել և պատրաստ են մեծ ջոկատ ձևավորել: Մանրամասները՝ տեսանյութում:

Հայաստանն ու ԼՂՀ-ն կողմ են, որպեսզի դադարեցվեն ռազմական գործողությունները

Րոպեներ առաջ  ԱԺ նիստի ընթացում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Մենք այստեղ աշխատում ենք, իսկ իրադարձություններն արագ են զարգանում: Տեղեկացնեմ, որ ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ: Նախագահը նշել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն ու լայնածավալ մասշտաբներ ստանան, Հայաստանը ճանաչելու է ԼՂՀ անկախությունը»: Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀ նախագահը իր խոսքում շեշտել […]

Անհրաժեշտ է վերադառնալ հրադարարին ԼՂ-ում․ Կրեմլ

Կրեմլում այս պահին առաջնային են համարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերադառնալ եւ նվազագույնի հասցնել ռազմական գործողությունների վերսկսման հետեւանքով առաջացած վնասները։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնալ Դմիտրի Պեսկովը։ «Ես իմ կողմից ամեն տեսակի մեկնաբանություն կբացառեմ։ Կարեւորը՝ վերադառնալ հրադադարի ռեժիմին»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք ՌԴ-ն կհրաժարվի Հայաստան եւ […]

Ցանկանում էին հակամարտության կարգավորումը ամբողջությամբ տապալել․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Նա նշել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, հայտնում է РИА Новости-ն։ Սերգեյ Լավրովը նշել է, որ հակամարտության կարգավորման միակ ընդունելի տարբերակը Մինսկի խմբի ձևաչափն է։ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնել  […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն կպատժի միջազգային ԶԼՄ-ներին

Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնացել է, որ իր տխրահռչակ «սեւ ցուցակում» կընդգրկի ԼՂՀ-ի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական սադրանքները լուսաբանելու համար Արցախ մեկնած արտասահմանյան երկրների լրագրողներին: Նրանց այդ «սեւ ցուցակում» ընդգրկելու մասին այսօր ադրբեջանական modern.az կայքին հայտնել է հերթական անգամ հիստերիայի մեջ հայտնված Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը: «Երեկ Լեռնային Ղարաբաղում նկարահանումներ է կատարել ռուսաստանյան ORT […]

Մեզ չեն գոհացնում հավասարության նշան դնող գնահատականները. Շարմազանով

Այսօր լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս պահին Հայաստանը գնում է հակառակորդին խաղաղություն պարտադրելու ճանապարհով: Շարմազանովը շեշտեց, որ այն, ինչն ընդունելի է Արցախի համար, ընդունելի է նաև Հայաստանի համար: ԱԺ փոխխոսնակը կարևորեց Արցախի միջազգային ճանաչման գործոնը: «Մեր նպատակը եղել է այն, որ Արցախի ժողովուրդը կարողանա օգտվել իր ինքնորոշման իրավունքի իրացումից՝ միջազգային […]

Ոգևորված են. լավ լուրեր Արցախից /վիդեո/

ՀԱԲ-ի անդամ, ազատամարտիկ, «Սատար հաշմանդամների» ՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը այսօր է եկել Արցախից: «Մեր կազմակերպությունը անձնական նախաձեռնությամբ և միջոցներով գնացել է սահմանագոտի: Հենաշարժողական սարքեր ու անկողիններ ենք տարել և համագործակցում ենք հոսպիտալների հետ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկը: Ազատամարտիկը նշեց, որ հաշմանդամ ազատամարտիկները անգամ իրենց հայրենիքի համար պատրաստ են զոհել կյանքը.«Նրանցից ոմանք արդեն գնացել […]

Ադրբեջանը կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին.ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը հայտնում է. «Հաստատված տեղեկությունների համաձայն ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունը այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված