25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Պահի տակ ընդունած որոշում է եղել․ քաղաքագետ

Շփման գծում տիրող իրավիճակը մի քանի օր կտեւի, սակայն դա չի նշանակում, որ հետագայում նման իրավիճակ չի կրկնվի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ադրբեջանն իր գործողություններով իրականում  քաղաքական խնդիր է փորձում լուծել։ Կարեւոր է ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահի՝  ԱՄՆ կատարած այցի վրա: Ամենայն հավանականությամբ  նա այնտեղ իր նպատակին չի հասել, սպասումները չեն արդարացել, և, ինչպես ասում են, նեղացել է ու հրամայել դիմել նման գործողությունների »,- ասել է քաղաքագետը։ Նրա կարծիքով՝ ադրբեջանական կողմի նման որոշումը հանկարծակի է եղել։

«Դեպքերի սկզբից ժամեր անց դեռ ադրբեջանական քարոզչամեքենան լռում էր, և ոչ մի ձայն չկար, խոսում է այն մասին, որ ռազմական գործողություններ սկսելը հանկարծակի, պահի տակ ընդունած որոշում էր»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ