10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեզ չեն գոհացնում հավասարության նշան դնող գնահատականները. Շարմազանով

Այսօր լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս պահին Հայաստանը գնում է հակառակորդին խաղաղություն պարտադրելու ճանապարհով: Շարմազանովը շեշտեց, որ այն, ինչն ընդունելի է Արցախի համար, ընդունելի է նաև Հայաստանի համար: ԱԺ փոխխոսնակը կարևորեց Արցախի միջազգային ճանաչման գործոնը:

«Մեր նպատակը եղել է այն, որ Արցախի ժողովուրդը կարողանա օգտվել իր ինքնորոշման իրավունքի իրացումից՝ միջազգային նորմերին ու Մինսկի խմբի երեք սկզբունքներին համապատասխան», – ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ջանք չի խնայելու, որ Արցախի ժողովուրդն ապրի ազատ ու անկախ ու ապահով երկրում:

Անդրադառնալով Ռուսաստանի ու տարբեր միջազգային կառույցների կողմից տրվող գնահատականներին՝ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց. «Մենք ասել ենք` մեզ չեն գոհացնում հավասարության նշան դնող գնահատականները և էական չէ, թե ով է այդ գնահատականը հնչեցնողը»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ