Հակառակորդն առաջին անգամ կիրառել է ТОС ծանրհրանետային համակարգեր
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ընթանալ թեժ բախումներ: Հակառակորդը մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներից սարսափած, այսօր՝ ժամը 11:20-իսահմաններում հյուսիսարևելյան ուղղությամբ առաջին անգամ կիրառել է ТОС (Тяжелая огнеметная система) ծանրհրանետային համակարգեր: Նշված զինատեսակի կիրառումից ղարաբաղյան կողմը կորուստ չունի: Նույն ուղղությամբ հակառակորդը օգտագործել է երկու հարվածային անօդաչու թռչող սարք, իսկ 1-ը` հարավարևելյան ուղղությամբ, […]





































