22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մեր զինվորները կարողացած ձախողել նրանց պլանները

Լրագրող Էդիկ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինչ էր ուզում անել Ալիեւը Ղարաբաղաադրբեջանական հակամարտության ընթացքում նման նախադեպը չունեցող ռազմական ագրեսիայով։ Ադբեջանի զինուժն ամենայն հավանականությամբ ցանկանում էր հյուսիսից եւ հարավից ճեղքել ռազմաճակատի գիծը եւ կայծակնային արագությամբ առաջ գալ։

Բայց մեր զինվորները կարողացած ձախողել նրանց պլանները, մեծ կորուստների գնով երկու ուղություններով կասեցվեցին նրանց գրոհները։ Ադրբեջանը երբեք այսքան զինտեխնիկա չէր օգտագործել, խփում էին ամեն ինչով։ Եւ կարծես թե, հաստատվում է, որ նրանց կողմից գործողություններին մասնակցում էին նաեւ թուրք վարձկաններ։ Այդպես էր նաեւ 2014 օգոստոսի դիվերսիոն գործողությունների ժամանակ։

Դիվերսիան իրականացրած զինյալները պատրաստվել էին Թուրքիայում, իսկ նրանց գործողությունները կառավարում էին թուրք հրահանգիչ-սպաները։ Հիմա ակնհայտ է դառնում Ադրբեջանի զինուժի ձախողումները, մի քանի հարյուր զոհեր ունեն նրանք, ռազմադաշտում թողած տասնյակ դիակներ, զինտեխնիկայի հսկայածավալ կորուստ։

Չի բացառվում, որ նրանց պաշտապանության նախարարին ազատեն աշխատանքից, որովհետեւ հայկական զինուժի ճնշումներին նրանք արդեն չեն կարողանում դիմակայել եւ կարելի է նաեւ ենթադրել որ հայկական զինուժն առաջ կգնա որոշ ուղղություններով»։

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ