«Ինձ միջազգային կոչերը չեն հետաքրքրում» /վիդեո/
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին արտործնախարար Ալեքսանդր Արզումանյանն անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին:
«Գիտենք, որ պատերազմական վիճակը շարունակվում է: Հերթական ոտնձգությունն էր, ուղղակի աննախադեպ էր, բոլոր ուղղություններով հարձակվեցին, սա ագրեսիայի դրսեւորում է եւ բոլորդ գիտեք, որ ԼՂ-ի ՊԲ-ն անակնկալի չի եկել, պատասխանը եղել է ադեկվատ եւ բոլոր դիրքերից դուրս է մղվել թշնամին եւ այս պահին գնում է խաղաղության պարտադրանքի օպերացիա: Հերթեր են գոյանում արյան ներարկման ինստիտուտում, այն մարդիկ, ովքեր անցել են 88 թվականի մաքառումներով, հիմա պատրաստ են գնալ եւ 18 տարեկան երեխաների առջեւում կանգնել: Սա մեր միահամուռ լինելու հավաստիքն է»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով միջազգային կառույցների սաստող ու հանդարտություն քարոզող կոչերին՝ Ալեքսանդր Արզումանյանն ասաց.
«Ինձ այդ կոչերը չեն հետաքրքրում, ինձ այս պահին հետաքրքրում է՝ ինչ գործողություններ է կատարում մեր Պաշտպանության բանակը»: