25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Այս պահին արյուն հանձնելու անհրաժեշտություն չկա. Շարմազանով

Ասօր ԱԺ հերթական քառօրյայում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձավ սահմանում տիրող գերլարված իրավիճակին:

«Ոգեշնչվելով և ուրախանալով հզոր ազգային կոնսոլիդացիայով` մի խնդրանքով եմ ձեզ դիմում: Քանի որ սոցիալական կայքերում ու մամուլում շատ են հնչում տարբեր տեսակի կոչեր, օրինակ՝ արյուն հանձնելու հետ կապված, կարո՞ղ եք ճշտել` մենք դրա կարիքն ունե՞նք, թե՞ ոչ», –  Հայտարարեց Թևան Պողոսյանը:

Էդուարդ Շարմազնավոը նշեց, որ անառարկելի փաստ է, որ հանրությունը պատրաստակամ է եղել ու չի վարանել  արյուն հանձնել:

«Մենք շատ բարձր ենք գնահատում այդ համախմբումը, ինչը խոսում է բարձր բարոյահոգեբանական մթնոլորտի մասին: Զրուցել ենք առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ, ասվել է, որ արյան կարիք չկա, և եթե կարիք լինի, համապատասխան մարմինները կոչով կդիմեն հանրությանը: Այս պահին արյուն հանձնելու անհրաժեշտություն չկա»,- ասաց  Շարմազանովը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ