Ոգևորված են. լավ լուրեր Արցախից /վիդեո/
ՀԱԲ-ի անդամ, ազատամարտիկ, «Սատար հաշմանդամների» ՀԿ գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը այսօր է եկել Արցախից:
«Մեր կազմակերպությունը անձնական նախաձեռնությամբ և միջոցներով գնացել է սահմանագոտի: Հենաշարժողական սարքեր ու անկողիններ ենք տարել և համագործակցում ենք հոսպիտալների հետ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկը:
Ազատամարտիկը նշեց, որ հաշմանդամ ազատամարտիկները անգամ իրենց հայրենիքի համար պատրաստ են զոհել կյանքը.«Նրանցից ոմանք արդեն գնացել են Արցախ: Ազատամարտիկները անգամ կռվում են, պահանջում, որ շուտ զենք ստանան»,-ընդգծեց Դանիելյանը:
Դանիելյանը հպարտությամբ ազդարարեց, որ արցախցիները ոգևորված են.«Տղերքին որ տեսնեք՝ կապշեք, անգամ կանայք, բոլորը իրենց ներդրել են հայրենիքի պաշտպանության գործին»,-հպարտությունը կիսեց Ռազմիկ Վասիլյանի զինակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում: