08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հրատապ. զոհվել են Դարաբասի եւ Ախլաթյանի գյուղապետերը

Henaran.am-ի տեղեկություններով` հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը: Նախնական տվյալներով կա 5 զոհ, որոնցից երկուսը՝ Սիսիանի շրջանի Դարաբաս գյուղից են, որից մեկը նույն գյուղի համայնքապետ Մայիս Միրզոյանը: Ավտոբուսի մեջ է եղել նաեւ Ախլաթյանի գյուղապետ Արմեն Բեգլարյանը, ով նույնպես մահացել է:  

Լավրովն ու Քերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համատեղ կոչ են արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, հայտնում է РИА Новости-ն։

Վիճակը նետված է /վիդեո/

Քաղաքականությունը չի սիրում ռոմանտիզմ. այն առավել քան պրագմատիկ է` հաշվարկային, միայն թե ազգային զարթոնքն ու ինքնամաքրումը զոհասեղանին ռոմանտիկների նվիրաբերման հաշվին են լինում: Երբեմն այդ զոհողությունը ցավոտ է` համազգային տառապանքի ու երկքունքի գնով: Գուցե այս էլ նման փորձառություն է, որ վերջնահաշվարկում ազգային վերարժեւորում է խոստանում: Գոնե այս պահին հնարավոր է արդյոք ՀՀ երեք նախագահների կոնսոլիդացիա: Պատգամավոր Հովհաննես […]

Պատերազմը, ամենակարեւորը …

Պատերազմից շատ բան չեմ հիշում, միայն ապաստարանները, որտեղ հավաքվում էինք և ժամանակ առ ժամանակ փակում մեր ականջները: Այդ ժամանակ հայրս տանը չէր լինում` սահմանի վրա էր: Չգիտեի` ինչ սահման է, սահմանն ինչ է և չէի էլ ուզում իմանալ: Ուզում էի հայրս տուն գար ու վերջ: Երբ նա տանն էր լինում, մենք վախենալու ոչինչ չունեինք: Ես […]

ԻՊ-ի ադրբեջանական ջոկատը լքել է Ռաքքան՝ ԼՂՀ-ի դեմ կռվելու համար. Lifenews /վիդեո/

Ռուսական Lifenews-ի աղբյուրները հայտնել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ադրբեջանական ջոկատը՝ 50-70 զինյալ, լքել է սիրիական Ռաքքան։ Հաղորդվում է, որ նրանք Թուրքիայով վերադարձել են Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի դեմ մարտերին։ Նշվում է, որ այս որոշումն իսկական սկանդալ է առաջացրել ԻՊ-ի ներսում, քանի որ նրանք համարել են, որ զինյալները խախտում են կանոնակարգը։  

«Ալիեւը փոշմանել է» /վիդեո/

Մարտական խաչ շքանշանի ասպետ, գնդապետ  Գարեգին Ջամբազյանը 1989 թվականի պատերազմի տարիներին մի քանի տանկ է վնասել: Այսօր արդեն պատկառելի տարիքում գնդապետը գնում է կիսատ թողած գործը ավարտելու: «Ալիևին խայտառակ ենք անելու, ինքը արդեն դա գիտի ու փոշմանել է արածի համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  գնդապետ Ջամբազյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

ԼՂՀ կառավարությունը ստեղծել է Օպերատիիվ Շտաբ

Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ` Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը, շտաբի անդամներն են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության […]

Հրատապ. Հայկական կողմն ունի 20 զոհ և 72 վիրավոր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ հայկական կողմը 20 զոհ և 72 վիրավոր ունի: Հայկական կողմն ունի նաև 26 անհետ կորած: Ինչպես հայտնում mediamax.am-ը, այս մասին Սենոր Հասրաթյանը հայտնել է Ստեփանակերտում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ հայկական կողմը կորցրել է նաև 7 տանկ: «Ադրբեջանի առաջխաղաղացումը չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված