15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատերազմը, ամենակարեւորը …

Պատերազմից շատ բան չեմ հիշում, միայն ապաստարանները, որտեղ հավաքվում էինք և ժամանակ առ ժամանակ փակում մեր ականջները: Այդ ժամանակ հայրս տանը չէր լինում` սահմանի վրա էր: Չգիտեի` ինչ սահման է, սահմանն ինչ է և չէի էլ ուզում իմանալ: Ուզում էի հայրս տուն գար ու վերջ: Երբ նա տանն էր լինում, մենք վախենալու ոչինչ չունեինք: Ես չէի հասկանում, թե ինչու հենց այդ պայթյունների օրերին նա մեզ թողեց ու գնաց, այդ ինչ ուներ ավելի կարևոր: Մի օր հայրս եկավ, մեզ սիրեց և ուղարկեց քնելու: Չգնացինք:

Նա մեծերին պատմում էր, որ ձիով են իջեցրել սարից, ցանց էր դարձել: Հաջորդ օրը մորս հարցրեցի, թե ով էր ցանց դարձողը: Պարզվեց` մեզ ծանոթ մեկը: Շատ էի ուզում տեսնել նրան ցանց դարձած, բայց այլևս երբեք մեր տանը կամ բակում չտեսա նրան: Ես գիտեի, որ ցանցով թիթեռ են բռնում, ցանցը ջուրն են նետում և ձկներ հանում, բայց որ մարդն է ցանց դառնում, անպատկերացնելի էր …

Հ. Գ. – Նորից պատերազմ է: Պատերազմից շատ բան չեմ հասկանում, բայց գիտեմ ամենակարևորը` սահմանն ինչ է, ինչ սահման է, ինչն է ամենակարևորը, ինչու է ամենակարևորը, պատերազմն ամենակարևորի համար է և եթե պատերազմի ժամանակ չսպանես, քեզ կսպանեն …

Սիրան Գրիգորյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ