19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հրատապ. Հայկական կողմն ունի 20 զոհ և 72 վիրավոր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ հայկական կողմը 20 զոհ և 72 վիրավոր ունի: Հայկական կողմն ունի նաև 26 անհետ կորած:

Ինչպես հայտնում mediamax.am-ը, այս մասին Սենոր Հասրաթյանը հայտնել է Ստեփանակերտում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ հայկական կողմը կորցրել է նաև 7 տանկ:

«Ադրբեջանի առաջխաղաղացումը չի գերազանցել 300 մետրը: Այս պահին մենք ունենք 5 կորցրած դիրք հարավային ուղղությամբ և 3-ը՝ հյուսիսային»,-ասել է նա:

Սենոր Հասրաթյանն ասել է, որ Ադրբեջանը կորցրել է 18 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետևակի մարտական մեքենա, այլ զինտեխնիկա:

Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանն ունի մոտ 300 զոհ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ