29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վիճակը նետված է /վիդեո/

Քաղաքականությունը չի սիրում ռոմանտիզմ. այն առավել քան պրագմատիկ է` հաշվարկային, միայն թե ազգային զարթոնքն ու ինքնամաքրումը զոհասեղանին ռոմանտիկների նվիրաբերման հաշվին են լինում: Երբեմն այդ զոհողությունը ցավոտ է` համազգային տառապանքի ու երկքունքի գնով: Գուցե այս էլ նման փորձառություն է, որ վերջնահաշվարկում ազգային վերարժեւորում է խոստանում: Գոնե այս պահին հնարավոր է արդյոք ՀՀ երեք նախագահների կոնսոլիդացիա: Պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարծում է՝ ողջ հայությունը, այդ թվում՝ երեք նախագահները,  պետք է կոնսոլիդացվեն.

‹‹Մեր թշնամին միայն քնած զինվորին կացնահարելիս է իրեն զորեղ զգում: Այս անգամ էլ ցույց տվին, որ ամեն ինչի պատրաստ են: Մենք մեր հույսը մեր վրա պիտի դնենք: Ազգովի պիտի միաբանվենք: Թշնամուն ինքներս պիտի խաղաղություն պարտադրենք և ցույց տանք մեր ոգին: Հիմա չկա ընդդիմություն, չկա իշխանություն. կա հայրենիք››, – ասաց Հովհաննես Մարգարյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյան Henaran.am-ի հետ զրույցում ասաց, թե հպարտ է, որ այժմ ողջ հայությանը տեսնում է համախմբված ու միահամուռ, բայց, ըստ պատգամավորի՝ կարևոր է, որ կոնսոլիդացիա լինի մշտապես:

‹‹Ունենալով այսքան մեծ խնդիրներ՝ մենք կարողացանք հետ շպրտել թշնամուն: Կարևոր է, որ համախմբված լինենք: Նախագահների կոնսոլիդացիայի մասին խոսելով՝ կարող եմ ասել, որ նախագահ Սերժ Սարգսյանը միշտ բաց է եղել բոլոր տեսակի հանդիպումների  ու քննարկումների համար, բայց նախորդ նախագահները մերժել են: Այսինքն՝ այդ հանդիպումներին ու քննարկումներին պիտի ձգտեն բոլորը: Մենք պիտի կարողանանք մեր խնդիրները լուծել միասին››:

https://www.youtube.com/watch?v=xTTlZV98dMc

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ