15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանի ԱԳՆ-ն կպատժի միջազգային ԶԼՄ-ներին

Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնացել է, որ իր տխրահռչակ «սեւ ցուցակում» կընդգրկի ԼՂՀ-ի դեմ Բաքվի սանձազերծած ռազմական սադրանքները լուսաբանելու համար Արցախ մեկնած արտասահմանյան երկրների լրագրողներին:

Նրանց այդ «սեւ ցուցակում» ընդգրկելու մասին այսօր ադրբեջանական modern.az կայքին հայտնել է հերթական անգամ հիստերիայի մեջ հայտնված Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը:

«Երեկ Լեռնային Ղարաբաղում նկարահանումներ է կատարել ռուսաստանյան ORT հեռուստաալիքի նկարահանող խումբը: Այնտեղ մեկնած բոլոր արտասահմանյան լրագրողների անունները պարզվում են: Նրանք բոլորը կմտցվեն «անցանկալի անձանց» ցուցակի մեջ», -ասել է Հաջիեւը` նշելով, որ այդ լրագրողները «պետք է հավատարմագրվեին Ադրբեջանի ԱԳՆ կողմից, ինչը չեն արել»:

Ադրբեջանցի պաշտոնյան դժգոհություն է հայտնել, որ արտասահմանյան լրագրողները Լեռնային Ղարաբաղ են մեկնել «առանց Բաքվի թույլատրության» եւ շարունակում են ադրբեջանական կեղծ ու խեղաթյուրված տեղեկատվությունը հերքող ու ադրբեջանական ագրեսիան բացահայտող ճշմարիտ ռեպորտաժներ հաղորդել ռազմական բախումների վայրերից:

Articolo21.org կայքն ավելի վաղ հայտնել է, որ Բաքվի իշխանությունների անցանկալի անձանց «սեւ ցուցակում» ընդգրկված են ամբողջ աշխարհի տարբեր երկրներից 532 անձանց անուններ: Դրանց մեջ են հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ, թատերական կոլեկտիվներ, գրողներ, լրագրողներ, 20 իտալացիներ, աշխարհահռչակ երգչուհիներ Կազարնովսկայան, Կաբալյեն: Նրանք բոլորը Բաքվի այդ զավեշտալի ցուցակում հայտնվել են միայն այն պատճառով, որ «մեղավոր են» իրենց գործունեության հետ կապված ԼՂՀ այցելության մեջ:

Այդ ցուցակից ԼՂՀ այցելող յուրաքանչյուր ոք հայտարարել է, որ մեղմ ասած` թքած ունի այդ «սեւ ցուցակի» վրա, քանի որ այն հանդիսանում է անմիջական հարձակում իր եւ կարծիք արտահայտելու իր ազատության վրա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ