07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արցախն անկախ պետություն է, և պետք է հասնել նրա միջազգային ճանաչման

Գրիշա Աղաջանյանը  Ֆեյսբուկյան իր հարթակում գրում է. «ԼՂՀ անկախությունը ճանաչել-չճանաչելու հարցը հնարավոր է քննարկել միայն այն դեպքում, եթե հստակ պատկերացում կա, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում հասնել ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորմանը։ Պարզ ասած, տվյալ քայլի քննարկումն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե կարգավորման ճանապարհը սկզբից մինչեւ վերջ նախանշված է։ Այժմ գոյություն չունի նման պատկերացում և […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահին

Մայիսի 3-ին պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆինլանդիայի խորհրդարանի ղեկավար Մարիա Լոհելայի հետ, որին ներկա էին խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, Ֆինլանդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը։ Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Ազգային ժողովի և Ֆինլանդիայի Էդուսկունտայի միջև շփումների խթանման հարցերին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և խորացման կարևոր ձևաչափ։ […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին

Մայիսի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվայի հետ: Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքները, դրանց հաղթահարման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի […]

ՄԻՊ-ը հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 2-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների օրենսդրական եւ գործնական ամրապնդման: Քննարկվել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, եւ մասնավորապես՝ մարզային ստորաբաժանումների կարողությունների զարգացման հարցեր: Պարոն Բուզետտոն, կարեւորելով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նշանակությունը, […]

21 տուժած լրագրող ու օպերատոր… եւ ոչ մի մեղադրյալ

Տասը ամիս է անցել 2015 թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում եւ հարակից տարածքներում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանների կողմից ֆիզիկական բռնություններ կիրառելու, նրանց օրինական մասնագիտական գործունեությունը զանգվածաբար խոչընդոտելու աղաղակող դեպքերից։ Այդ օրը տուժեցին տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցներ՝ լրագրողներ, օպերատորներ, լուսանկարիչներ։ Դեպքերից 10 օր անց՝ հուլիսի 3-ին, Հատուկ քննչական ծառայությունում […]

Մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 4-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և նույն ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը: ԹԵՄԱ՝ հայաստանյան շուկայում գոյություն ունեցող թուրքական ապրանքները որպես սպառնալիք մեր տնտեսությանը:

Մենք 60-ականների զենքով էլ ենք հաղթանակ տանում. ՊՆ խոսնակ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց հարկ է պատրաստ լինել թշնամու բոլոր տեսակի ոտնձգություններին. թշնամին անկանխատեսելի է: «Պատերազմների պատմության մեջ ոչ մեկը չի կարող բացառել, որ դիմացինի գործողությունները անակնկալության տարրեր չեն ունենա՝ կամ նորությունների հաշվին, կամ խորամանկությունների հաշվին: Սա գիտություն է: Որպեսզի դու իմանաս դիմացինի ամբողջ գործողությունների տեղը, ժամը, բնույթը, […]

Թուրքական ապրանք գնելը ընդունելի չէ. Արմեն Պողոսյան

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հանդիպման ժամանակ իր խոսքն սկսել է«Ոչ թուրքական ապրանքներին» կոչով, այնուհետեւ մեկնաբանել Հայաստան թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու հարցը.  «Մենք դեռևս 2001-ին ասել ենք, որ պետք է վերջ դրվեն թուրքական ապրանքերի մուտքը Հայաստան։ Ես մերժում եմ բոլոր այն խոսակցությունները, թե ինչքանով կվնասենք Թուրքիային, կամ Հայաստանին։ Եթե մենք ապրիլի 24-ին […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Տաջիկստանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իմոմուդդին Սատտորովը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ դեսպան Սատտորովը Հայաստանում իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում կներդնի ողջ կարողություններն ու փորձը՝ նպաստելու Հայաստանի և Տաջիկստանի միջև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված