23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք 60-ականների զենքով էլ ենք հաղթանակ տանում. ՊՆ խոսնակ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց հարկ է պատրաստ լինել թշնամու բոլոր տեսակի ոտնձգություններին. թշնամին անկանխատեսելի է:
«Պատերազմների պատմության մեջ ոչ մեկը չի կարող բացառել, որ դիմացինի գործողությունները անակնկալության տարրեր չեն ունենա՝ կամ նորությունների հաշվին, կամ խորամանկությունների հաշվին: Սա գիտություն է: Որպեսզի դու իմանաս դիմացինի ամբողջ գործողությունների տեղը, ժամը, բնույթը, ձեւը, պիտի կոնկրետ հակառակորդի գլխավոր շտաբի ամբողջ փաստաթղթերը ձեռքիդ տակ լինի, այն էլ հարց է՝ եթե փաստաթղթերը ձեռքիդ տակ լինեն, միեւնույն բանը կանե՞ն, թե՞ ըստ իրավիճակի կարող է ինչ-որ բան փոխվել», – ասաց ՊՆ մամուլի խոսնակը:
 
Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք ՊԲ-ն հետ վերցրե՞լ է Թալիշի ուղղությամբ կորցրած հենակետը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ ՊԲ-ն կարողանում է իր առջև դրված խնդիրները լուծել, եթե անգամ թշնամու զենքն ավելի արդիական է, քան մեր ունեցածը:  «Եթե նշվում է, որ մենք 80-ականների զենքով ենք կռվում, ավելին ասեմ՝ մենք 60-ականների զենքով էլ ենք հաղթանակ տանում: Կարող եմ թվարկել միջոցներ, որոնք անգամ 50-ականների են: Նորից եմ կրկնում՝ հատկապես ռուսական զինանոցում եղած զենքերը 80-ականների զենքերն են»:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ