07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Համբերատար-դանդաղ շտապող

Ղարաբաղն ու Բակո Սահակյանը դարձել են հայոց կերպը միակցող կետ, ուր բոլորը հավասար են, ուր բոլորը զինվոր են: Առաջին նախագահ, երրորդ նախագահ: Նաեւ` երկրորդ նախագահ, որը իր համառությունը չհաղթահարեց, այդպես էլ այս օրերին չեղավ Ղարաբաղում.. Բայց դա ոչ մի նշանակություն չունի: Նշանակում է` համառությունը նույնպես մեր գենն է… ու մեր տեսակը: Ինչպես խելքը, ոսկեղենիկ հայերենն … Առաջին նախագահի: Ինչպես հաշվելու, […]

ԼՂՀ հիմնախնդիրն, ի վերջո, ինչ փուլում է

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝ դեռ վաղ է վերլուծություններ անել Բակո Սահակյան-Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպման վերաբերյալ: ‹‹Այդ մասին դեռևս չենք կարող խոսել, վերլուծություններ անել:  Դա ոչ թե զուտ երկու քաղաքական  գործիչների հանդիպում է, այլ  Արցախյան հարցի լուծման մի տարր է: Դա ընկերական հանդիպում  չէր, քաղաքական գործընթացի  էլեմենտ է››: Քաղտեխնոլոգը նշեց՝ վերլուծություններ անելու համար պետք է մանրամասնորեն […]

Եվրատեսիլի փորձի ժամանակ Սերգեյ Լազարեւը ցած է ընկել բարձրությունից /վիդեո/

Ստոկհոլմում սկսվել են «Եվրատեսիլ 2016»-ի մասնակիցների փորձերը։ Սակայն Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարեւի համար փորձն անհաջող ավարտ է ունեցել՝ երգիչը փորձի ժամանակ սայթաքել է դեկորացիայի վրայից ու ընկել մեկ մետր բարձրությունից։ Բարեբախտաբար, երգիչը լրջորեն չի վնասվել ու կկարողանա մասնակցել մրցույթին։    

Վենետիկի խորհրդանիշ առյուծի հայկական արմատները

Քչերը գիտեն, որ Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծը, որը դարեր շարունակ խորհրդանշում է Վենետիկը, իրականում հայոց վերջին թագավության՝ Կիլիկիայի առյուծն է, որն ի պահ էր տրված Վենետիկին մեր արքայության կործանումից հետո: Հայոց արքայական խորհրդանիշների ընդունման արարողությունը, որի համար դուքսը մեծ շքախմբով, նավակներով դուրս էր եկել ծով, հայ պատվիրակներին հանդիպելու համար, վերածվեց հետո […]

Ադրբեջանում հայկական եկեղեցին ներկայացվում է որպես աղվանական

Ադրբեջանի Շեքի (Նուխի) քաղաքից դեպի հյուսիս Քիշ գյուղում գտնվող 4 դարի հայկական եկեղեցին այդտեղ այցելող զբոսաշրջիկներին ներկայացվում է որպես աղվանական: Քիշ անվանունն առաջացել է ադրբեջաներեն «քեշիշ»` տերտեր բառից: Արմենպրես-ի  փոխանցմամբ , ոչ մեծ չափերի` մատուռ հիշեցնող եկեղեցին որոշ տվյալներով համարվում է 1-4-րդ դարերի: Այն համարվում է տարածաշրջանի ամենահին եկեղեցին: Եկեղեցին չի ավերվել միայն այն պատճառով, […]

Օլիմպիական խաղերին կաշխատի 47.000 ոստիկան

Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտերյոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքները: «Բրազիլիայի համար մեծ պատիվ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Ցանկություն ունենք ցուցադրելու և ապացուցելու, որ Բրազիլիայն այնքան կայացած է, որ կարող է հյուրընկալել նմանատիպ մեծագույն մարզական իրադարձություն: Օլիմպիական խաղերի առաջին քայլն արված է՝ Օլիմպիական խաղերի կրակն […]

Ազատամարտիկների «յարխուշտան» թնդում է կռվի դաշտում /վիդեո/

Ազատամարտիկները կարողանում են երգել ու պարել ցանկացած իրավիճակում: Հայ մարդու տեսակին համահունչ ուժով ու հպարտությամբ մեր հաղթանակների պարը «յարխուշտան» թնդում է անգամ կռվի դաշտում: Այսօր Henaran.am-ի թղթակիցը դարձավ ականատեսը ոգեղեն պարի: Մանրամասները՝ տեսանյութում:

Երբ էլիտան կսիրի

Ազատամարտիկ  Վարդան Մալխասյանը կարծում է՝ թշնամին անկանխատեսելի է, ուստի պետք է պատրաստ լինել նոր հարձակումների: «Միշտ էլ  հնարավոր համարում եմ նրանց հարձակումները: Նրանք շատ են զենք կուտակել: Իրենք տեղեկություններ ունեն Հայաստանի սոցիալ-տնտեսակի վիճակի մասին»: Ազատամարտիկն ընդգծեց՝  հաղթանակ տոնելու համար հարկ է միավորվել: «Իշխանությունը պիտի փոխվի: Ազգային զարթոնք կլինի այն ժամանակ, երբ քրեաօլիգարխիկ ռեժիմը վերանա: Այդ ժամանակ, […]

ԱԳ նախարարը կայցելի Չեխիա

Մայիսի 4-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Չեխիա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված