Համբերատար-դանդաղ շտապող
Ղարաբաղն ու Բակո Սահակյանը դարձել են հայոց կերպը միակցող կետ, ուր բոլորը հավասար են, ուր բոլորը զինվոր են: Առաջին նախագահ, երրորդ նախագահ: Նաեւ` երկրորդ նախագահ, որը իր համառությունը չհաղթահարեց, այդպես էլ այս օրերին չեղավ Ղարաբաղում..
Բայց դա ոչ մի նշանակություն չունի: Նշանակում է` համառությունը նույնպես մեր գենն է… ու մեր տեսակը:
Ինչպես խելքը, ոսկեղենիկ հայերենն … Առաջին նախագահի: Ինչպես հաշվելու, խաղը գրագետ առաջ տանելու, իսկ որ ամենակարեւորն է` հայի համբերատար-դանդաղ շտապող կերպը… Երրորդ նախագահի դեպքում … հետաքրքիր է, եթե նախագահը լիներ Քոչարյանը, կհանդուժեր, որ Բակոն նստեր-վեր կենար այլ նախագահների հետ…
Հ.Գ. Եւ իհարկե, այդ ամենը գեներացնող.
– Ղարաբաղն ու նրա նախագահը
Հ.Գ. ասեմ` իմացեք. Ղարաբաղն անչափ հետաքրքիր ու տիեզերական կարմա ունի… մանավանդ այս փուլում:Այնտեղ նախ եւ առաջ աստրալ պատերազմ է մղվում` աշխարհի համար: Ականջ ունեցողը կհասկանա: Վախիք ոչ… հաղթանակը մերն է լինելու:
Կարմեն Դավթյան