Ուսուցչի առաքելությունն անցյալն ապագային կապելն է. ԿԳ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հրավերով այցելել է դեսպանատանը կից Շահիդ Ֆահմիդեի անվան կրթահամալիր: Իրանի Հանրապետությունում նշվող ուսուցչի տոնի կապակցությամբ կրթահամալիրում կազմակերպված հանդիսության ժամանակ շնորհավորելով ուսուցիչներին և աշակերտներին` նախարար Մկրտչյանը կարևորել է ուսուցչի դերը` որպես կրթության նվիրյալների, որոնց առաքելությունն է` անցյալը կապել ապագայի […]





































