15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը ընտրել է` ԼՂ հարցը լուծել ռազմական ճանապարհով /վիդեո/

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը կարծում է՝ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն իրականացրեց այն, ինչի մասին ասում էր տարիներ շարունակ: Այդ երկիրը ագրեսիա ու ահաբեկչություն իրականացրեց:  Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

‹‹Պիտի հակառակորդին ապացուցենք՝ մենք ուժեղ ենք: Մեր տղաներն ապացուցեցին, որ մենք կարող ենք մեզ պաշտպանել: Ադրբեջանական մամուլին էլ պիտի անդրադառնամ: Կարդացել եմ՝ ինչ են գրում. իրենք գրելու բան էլ չունեն: Հայկական ԶԼՄ-ներից նյութեր են վերցնում, թարգմանում, տեղադրում: Պետք է ասեմ՝ հայկական ԶԼՄ-ների աշխատանքը գովելի էր: Մի՛ մտածեք, թե այսօր լրագրողների հետ հանդիպման եմ եկել, դրա համար եմ այս խոսքերն ասում››, – ասաց  Արտակ Դավթյանը:

Խոսելով Հրանտ Բագրատյանի՝ միջուկային զենք ունենալու վերաբերող հայտարարության շուրջ՝ Արտակ Դավթյանը նկատեց՝ նման հայտարարություններից հարկ է զերծ մնալ, քանի որ դա կարող է օգտագործվել մեր երկրի դեմ: Պատգամավորը հիշեցրեց՝ ագրեսոր լինելը Ադրբեջանին է հատուկ, ոչ մեզ:

Ասուլիսի մյուս բանախոսը՝  ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը շեշտեց՝ Ադրբեջանի դիրքորոշումը՝ ԼՂՀ խնդիրը կարգավորելու հարցում հստակ է:

‹‹Բանակցային գործընթացի դադարեցումն իրականացրել է Ադրբեջանը: Հիմա խոսքը գնում է նրա մասին, թե որ կողմը կարող է զսպել  Ադրբեջանին: Այդ երկիրը հստակ ճանապարհ է ընտրել. ուզում  է հարցը ռազմական ճանապարհով կարգավորել: Ադրբեջանին սաստել է պետք: Այդ երկիրը խախտեց բոլոր պայմանավորվածությունները, միջազգային օրենքները››, – ասաց Հովհաննես Իգիթյանը:

ԼՂՀ հարցի խնդրի կարգավորմանն ու բանակցությունների վերսկսմանն  անդրադառնալով՝ Հովհաննես Իգիթյանը խոսեց Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետներից:

‹‹Տեր-Պետրոսյանը կողմնակից է, որ Արցախը նստի բանակցային սեղանի շուրջ››:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ