‹‹Կարո՞ղ եք մի քանի ջենթլմեն քաղաքական գործչի անուն տալ›› /վիդեո/
‹‹Ցանկացած անզգույշ բառ ու խոսք կարող է շահարկման առիթ դառնալ: Արցախին վերաբերող թեման այն թեման է, որ պիտի համախմբվենք ու միահամուռ մի տեսակետ հայտնենք››, – այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Անդրադառնալով նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի նախաձեռնությանը` ի դեմս ‹‹Համախմբում›› կուսակցության՝ Լյովա Խաչատրյանն ասաց. ‹‹Բարգավաճի արգանդը բեղուն է: Կարող են նոր կուսակցություններ առաջանալ մեր կուսակցության ներսից: Բեղուն արգանդը միշտ էլ ծնում է նորը››:
Henaran.am-ը հարց ուղղեց պատգամավորին. ԲՀԿ-ում մտավախություն չկա՞, որ ‹‹Համախմբում›› կուսակցությունը կգա՝ զբաղեցնելու ԲՀԿ-ի տեղը: Որոշ վերլուծաբաններ արդեն իսկ այսպիսի կանխատեսումներ են արել:
‹‹Սա հո թատրոն չէ՞, որ գան ու մեր տեղը զբաղեցնեն››, – ասաց :
Անդրադառնալով ԸՕ-ին՝ ասուլիսի մյուս բանախոսը՝ Սուքիաս Ավետիսյանը նշեց՝ քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունն ուզում են ունենալ այնպիսի ԸՕ, որը հնարավորություն կտա անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Աղվան Վարդանյանի՝ ‹‹ջենթլմենական համաձայնքգիր›› ստորագրելու համաձայնագրի վերաբերյալ պատգամավորն ասաց, թե ՀՀԿ-ում չի խոսվել այդ մասին:
Լյովա Խաչատրյանն էլ նշեց՝ ջենթլմենները քիչ են, էլ ուր մնաց՝ խոսեն ‹‹ջենթլմենական համաձայնագրի›› մասին:
‹‹Կարո՞ղ եք մի քանի ջենթլմեն քաղաքական գործչի անուններ տալ. ես, օրինակ, չգիտեմ››, – ասաց Լյովա Խաչատրյանը:
Լյովա Խաչատրյանին հարցրին՝ ԲՀԿ-ն երբեք ընտրակաշառք չի՞ բաժանել, Պատգամավորը ժպտաց.
‹‹Այս առումով բոլորն էլ նույնն են: Խաղի կանոնները նույնն են››: