15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ի՞նչ է չգիտեն` ինչ վիճակում ենք ապրու՞մ, թե՞ պետք է լացեմ, բողոքեմ». զինվորի մայր

Օգնության կարիք ունի այս ընտանիքը, ում տղան այժմ ծառայում է հայոց բանակում՝ առաջնագծում: Առաջնագծում ծառայող զինվորի ընտանիքը արդեն քսան տարի ապրում է վարձով:

4news.am-ը զրուցել է Հայոց բանակում ծառայող Եպիֆանով Արթուրի մոր՝ Նելլի Հովակիմյանի հետ:

Անտարբերությունը հոգու կաթված է, անժամանակ մահ.

«Մենք սեփական հող չունենք, բայց իմ տղան այս պահին ծառայում է մեր Հայրենիքի համար, ինչի համար շատ ուրախ եմ, բայց տխուր եմ ու անհանգիստ, որ այսօր երկրում մենք, որպես զինվորի ընատանքի անտեսված ենք նույն պետության կողմից, արհամարհված ու լքված: Արդեն քսան տարի է մենք վարձով ենք ապրում»: Նելլի Հովակիմյանը զինվորի մայր է, ում տղան այսօր ծառայում է Հայոց բանակում: Տիկին Նելլին շատ հուզված էր, անհանգիստ, իհարկե մոր սիրտը ամեն վայրկյան է անհանգիստ, երբ զինվոր տղան այսօր առաջնագծում է ու պարբերաբար մայրը տեղեկություն է ուզում ստանալ որդուց:

13081641_809421865868719_30024730_n

«Այսօր վիճակը ծանր է սահմանում, պատերազմ է, դուք պատկերացրեք, թե ինչ եմ զգում ես այս պահին: Ուզում եմ, որ մեր հայ զինվորների մատը փուշ չմտնի, ոչ մի զոհ, ոչ մի արյուն չթափվի: Ես մայր եմ և բնականաբար ոչ մի մոր աչքերին տխրության արցունք չեմ ուզենա տեսել»:

Զրուցելով տիկին Նելլիի հետ, պարզեցի, որ նրանք իրենց տան հինգ անդամներով քսան տարի է արդեն վարձով են ապրում: Զինվորի մայրը պատմեց, որ ամուսինը մանկատան նախկին սաներից է և պետությունը նույնիսկ այդ հանգամանքը հաշվի չառավ, որ մեզ գոնե մի փոքրիկ անկյուն տրամադրեր, որ մենք էլ մեզ մարդ զգայինք:

«Մյուս երկու տղաներս ամռանը արդեն կծառայեն Հայոց բանակում: Ես երեք որդի եմ դաստիարակել մեր հայրենիքի համար, որ մենք հանգիստ ապրենք, որ մեր կյանքը, խաղաղությունը ապահովեն:

Տեսնում եմ, թե այսօր ինչ անապահով ընտանիքների երեխաներ են անվերապահորեն ծառայում Հայոց բանակում, հպարտ եմ, բայց միաժամանակ ինչու մեր երեխաները, ովքեր վատ կյանքով են ապրել, պետք է պաշտպանեն մեր Հայրենիքը, իսկ օլիգարխների երեխաները ապահով կյանքով ապրեն: Մենք սեփաական հող չունենք, բայց իմ տղաները այսօր պայքարում են մեր Հայրենիքի համար:

Ես երբեք չեմ դիմել, որևէ մեկին մեզ տուն հատկացնելու, նվիրելու համար, ինչ է չգիտեն, թե ինչ վիճակում ենք այսօր մենք ապրու՞մ, թե պետք է գնամ կանգնեմ լացեմ, բողոքեմ, որ մեզ էլ տուն նվիրեն: Իմ տղաներին Աստված թող ուժ, կարողություն տա, անփորձանք լինեն, ողջ-առողջ հետ գան, ամեն բան կստեղծենք ու կապրենք: Միայն թե սահմանում լավածությունը անցնի ու ամեն բան հաջող ընթանա»:

Երիտասարդությունը հանուն զարգացման հասարակական կազմակերպությունը, որպես աջակցություն կարիքավոր զինվորի ընտանիքին, տրամադրում է հետևյալ բանկային հաշվեհամարները, ցանկացողները կարող են կատարել հանգանակություն: Ողջ գումարը կփոխանցվի կարիքավոր ընտանիքին: 

Զարգացման Հայկական Բանկ

ՀՀ դրամ1810007719470100
USD 1810007719470101
EUR 1810007719470150
RUR 1810007719470158

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ