15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ОМОН-ը առաջին դիրքերում է /ֆոտո/

Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության` ОМОН-ի նախագահ Գրիշա Սարգսյանի գլխավորությամբ` վտանգի մեջ հայտնված Արցախ է մեկնել ևս մեկ հերթափոխ:

Ինչպես տեղեկացում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հերթափոխը կփոխարինի Քարվաճառի և Մարտակեր տ իրենց զինակիցներին:

«Այս էլ որերորդ անգամ իմ տղաները հայրենասիրության բացառիկ օրինակ են դրսևորում: Նրանք սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն, շատերը նեղության մեջ են, դժվարությունների տակ կքած, սակայն հայրենիքի վտանգի պահին ОМОН-ականներս առժամանակ մի կողմ ենք դնում մեր պրոբլեմները և մեր զինակից ընկերների հետ մեկնում առաջին գիծ` պաշտպանելու մեր սահմանների անվտանգությունը, կասեցնելու և հաղթելու նենգ թշնամուն:

Ես հպարտանում եմ մեր քաջարի հրամանատարներով և անվախ մարտիկներով` գնդապետ Արամ Հակոբյանով` ռազմաճակատի հրամանատար, գնդապետ Վարազդատ Բալիկյանով, գնդապետ Եղիշ Առուշանյանով, գնդապետ Եղիշ Սիմոնյանով (Լեգեոն), փոխգնդապետ Սարգիս Համազասպյաով` շտաբի պետ, մայոր Հրանտ Պապիկյանով (Դոկ), մայոր Արմեն Անդրեասյանով (Ցենտր), մայոր Աշոտ Հակոբյանով, մայոր Կարեն Բլխոյանով, մայոր Էդվարդ Մոսիկյանով (Ֆիթիլ)»,-ասել է գնդապետ Սարգսյանը:

f092dd5d-4121-4ef9-8ca7-f8bee427ca22

d704d6c4-db78-4bce-85eb-39d9c27c529f

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ