17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Մենք կվերականգնենք պատմական արդարությունը, մեր տարածքային ամբողջությունը. Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւըը, Բաքվում Նովրուզի կապակցությամբ իր ելույթում ասել է, որ իրենց հիմնական խնդիրը` հայ-ադրբեջանական, ԼՂ խնդիրը, չի լուծվում: Նա ասել է, որ նախագահների մակարդակով հանդիպումներից հետո անգամ Հայաստանը «հերթական պրովոկացիային է դիմել», գրում է ադրբեջանական АПА գործակալությունը: «Մենք չենք ցանկանում պատասխան պրովոկացիայի գնալ, քանի որ հետեւում ենք միջազգային պայմանավորվածություններին եւ մեզ զուսպ էինք […]

«Ոնց որ թե շուկայում». Թևան Պողոսյանը փորձեց բացել եվրոպացիների աչքերը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ խոստացավ նիստի համանախագահ Սաջադ Քարիմին նվիրել Դեյվիդ Ֆիլիփսի պատրաստած «Արձանագրությունների պատմություն» գիրքը, որտեղ պատմվում է հեղինակի այցերի մասին Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա: Այնտեղ թուրք պատմաբաններն ասում են, որ հայ-թուրքական արձանագրություններն իրականում ոչ թե միտված են թուրքական կողմից ազնիվ հարաբերությունները հարթելու, այլ Օբամայի […]

Հայաստանը ստացել է զենք ու ստանալու է զենք Ռուսաստանից.քաղաքագետ

 «Ինչ որ մեկը միթե չէր հասկանում, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: Ինչ կար զարմանալու, միթե առաջին անգամ էր այդ մասին խոսում ՍերԺ Սարգսյանը: Չեք հիշում արդյոք արգենտինական ինտերվյուն: Ուղղակի այս անգամ Սերժ Սարգսյանը ասաց, որ  Ռուսաստանը Հայաստանի համար թանկ է, սակայն ցավալի է, երբ հայ զինվորը խոցվում է ռուսական զենքով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ […]

Ինչպե՞ս է կատարվելու համայնքների խոշորացումը եւ ինչո՞ւ

Տեղեկանք ստանալու համար հարեւան գյուղ չեն գնալու. Կառավարության որոշմամբ, մայիսի 17-ին Լոռու մարզի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի, Սյունիքի մարզի Շինուհայրի, Տաթեւի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի եւ Տավուշի մարզի Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում կանցկացվի տեղական հանրաքվե` պարզելու համար, թե բնակիչները կհամաձայնե՞ն, որպեսզի այդ համայնքները միավորվելով ստեղծեն մեկ […]

Վիրավոր զինծառայողներից երկուսին տեղափոխում են Երևան

Yerkir.am-ի փոխանցմամբ` Հայաստանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը նշել է, որ վիրավորներից երկուսին Մարտակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխում են իրենց մոտ:   «Երկուսի վիճակն էլ կայուն ծանր է: Զինծառայողներից մեկը վիրավորում է ստացել որովայնի շրջանում, իսկ մյուսի մոտ վերին վերջույթն անդամահատվել է: Մյուս երկու վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է, տեղափոխման ենթակա չեն»,- ասաց Ասատուրյանը: 

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`  Մարտի 20-22-ին, 23-ին գիշերվա առաջին կեսին, 24-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 20-ին և 22-ին առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ: 23-ի ցերեկը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 21-ի ցերեկը նույնքան կբարձրանա, 22-ի […]

Արզումանյանը եվրոպացիներին մատնացույց արեց երեկվա դիվերսիայի հետևանքները

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ ասաց, որ հակամարտության գոտում տիրող իրավիճակը քիչ հույս է ներշնչում. «Աբդրբեջանը մերժում է Մինսկի խմբի առաջարկները՝ այդպիսով վտանգելով համանախագահների նախորդ վեց տարիների կատարած աշխատանքը»: Նա հիշեցրեց, որ երեկ շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է երեք զոհ, […]

Հայտնի են ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամ երկու սպանվածի և մեկ վիրավորի տվյալները. ԼՂՀ ՊԲ

Մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում նախ՝ դիրքապահ անձնակազմը հետ է շպրտել նախահարձակ հակառակորդին, ապա օգնության հասած ուժերի հետ միասին հետապնդելով վերջինիս՝ ոչնչացրել իր  դիրքերի մատույցներում: Համաձայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված