13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ձկնորսը խեղդվե՞լ է

Ապրիլի 21-ի ժամը 09.40-ի դրությամբ Ա. Մ.-ի որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: *** Ապրիլի 20-ին, ժամը 09.19-ին քաղաքացի ահազանգ է ստացվել, որ քամու պատճառով նավակը հեռվացել է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակա լճափից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: […]

Ինչ եք ուզում թուրքերից. Ազնավուրը Պոզներին հիացրեց /վիդեո/

Ռուսաստանի «Առաջին» ալիքով հեռարձակվող «Պոզներ» հաղորդաշարին հյուրընկալվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Հաղորդման ժամանակ Ազնավուրն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու ասել, որ ապրիլի 24-ին անպայման Երեւանում է լինելու եւ մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նա նշել է, որ տեղի ունեցածն անտեսել չի կարելի. «Թուրքերին պետք է ասել, որ ճշմարտությունն ասելու ժամանակն է»,- ասել […]

Խաչված եւ հարություն առած /վիդեո/

Հայ ժողովրդի ինքնության, առ Աստված ուղղված աղոթքի, Արարչի հետ հաղորդակցության եւ ապրումի ամենավառ խոսքը քարեղեն արտահայտությունն է: Հաղթանակներ եւ պարտություններ, հիասթափություններ եւ ոգեւորություն, հաղթանակի հպարտություն. պատմության փոշոտ քառուղիներում ընկել ենք եւ բարձրացել, տառապել ենք, խաչվել, ապա հարություն առել ինչպես Աստծո Միածին որդին: Աշխարհով մեկ սփռված հայության պես հայկական խաչքարներն էլ պատմում են մարդկությանը մեր մասին, […]

«Համը հանեց». Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Կարապետ Գուլոյանն արդեն 20 օր է զբաղեցնում է Կոտայքի մարզպետի պաշտոնը, սակայն Աբովյանի քաղաքապետի նրա լիազորությունները օրենքով սահմանված կարգով չեն դադարեցվել: Ստացվում է, որ Գուլոյանը ի պաշտոնե և մարզպետ է, և քաղաքապետ: Երբ կառավարությունը ապրիլի 2-ին որոշում կայացրեց նրան մարզպետ նշանակելու մասին սպասվում էր, որ կարճ ժամկետում կհայտարարվի Աբովյանի քաղաքապետի […]

Հայհոյեք պաշտոնյաներին որքան կուզեք, բայց դա չհամարձակվեք անել. Առավոտ

«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք.  «Վերջերս մի քանի օրվա տարբերությամբ երկու բանավեճ եմ վարել՝ երկուսի դեպքում էլ 60-ն անց մարդկանց զրուցակիցներն էին 40-ին մոտ մասնակիցներ: Չեմ ուզում անունները տալ, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ես դատավորի դեր եմ ստանձնել՝ 4-ն էլ զարգացած, կարդացած, խորը ինտելեկտով մարդիկ էին: Բայց ինձ թվաց, որ երկու դեպքում էլ «տարեցների» մտածողությունն ավելի […]

Երիտասարդներն ընդդեմ ցեղասպանության

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Մանուկյան» սրահում ապրիլի 20-ին տեղի ունեցավ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կազմակերպած «Երիտասարդներն ընդդեմ Ցեղասպանության» խորագրով համաժողովը, որի ընթացքում բացման խոսքով հանդես եկան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Չակարյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանը, ՀՀ […]

Ծիծեռնակաբերդի փոխարեն Աշտարակի ձորում քեֆ արեք. Հրապարակ

Արմավիրի մարզի Մեծամորի քաղաքապետ քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանն օրերս մարզի թիվ 2 մանկապար­տեզի տնօրենին խորհուրդ է տվել Ծիծեռնակաբերդի հուշ­ակոթող այցելելու փոխարեն գնալ Աշտարակի ձոր: «Ծիծեռնակաբերդ գնում եք, ի՞նչ անեք, ավելի  լավ է գնացեք Աշտարակի ձոր, քեֆ արեք»,- ասել Է քաղաքապետը,  երբ տնօրենը խնդրել է օժանդակել ու ավտոբուս հատկացնել , որ ապրիլի 24-ին կոլեկտիվ մեկնեն Երևան: Պարզվում […]

Դրամի արժեզրկումից միլիարդների շահույթ են ստացել. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. 31 միլիարդ դրամ շահույթ՝ դրամի արժեզրկման արդյունքում: ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականը փակել է 31 միլիարդ 844.3 միլիոն դրամ շահույթով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ 2014թ. համախմբված ֆինանսական հաշվետվությունից: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականը Կենտրոնական բանկը փակել էր 10.7 միլիարդ դրամ վնասով:  Ինչպես երևում է համախմբված շահույթի կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված