13 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Հարգելի համաքաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Հանրապետության հրապարակում մոնտաժային աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ, ապրիլի 21-ին, ժամը 13.00-ից դադարեցվելու է երթևեկությունը Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածում, Տիգրան Մեծի պողոտայից Մելիք Ադամյան փողոց-Հանրապետության Հրապարակ տանող և Հանրապետության Հրապարակի շատրվանների դիմացի հատվածներում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: 

Իրարանցում Զվարթնոց օդանավակայանում. 41 տարի անց հայրենիքում /ֆոտո/վիդեո/

Մի ամբողջ տարի երազում էին հայրենիք գալու ու իրենց առաքելությունը հայրենակիցների դատին հանձնելու մասին: Չնայած նախապես ծրագրվածը իրականություն դարձրին որոշակի շեղումներով, բայց կարողացան նվաճել նպատակը: “Հայկական մոտոցիկլետի ակումբ” (ARMENIAN BRIGADE) բարեգործական ակումբի 15 անդամներ ապրիլի 20-ին ժամանեցին Երեւան: Զվարթնոց օդանավակայանի սպասասրահում արտառոց իրավիճակ էր: Տղաները սպասասրահ մտան հաշմանդամների համար նախատեսված էլեկտրիկ-սայլակներով: «Զգացողությունները շատ ուժեղ են […]

Կրկին անգամ ոտնահարվեցին հայերի իրավունքները

Եվրոպայի Խորհրդարանի կողմից 15.04.2015-ին ժամը 18։50-ին ընդունած որոշումը կրկին անգամ ոնտահարում է Ցեղասպանությունից փրկված Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները։ Նույնիսկ եթե 1987 թ-ի հունիսի 18-ին Եվրոպայի Խորհրդարանի կողմից ընդունած որոշումը իր 2-րդ հոդվածով նույնպես անօրինական էր, սակայն ինչ-որ մասով այն հաշվի էր առնում տեղահանված հայերին։ Սակայն այս օրվա որոշումը լիովին անտեսում է Ցեղասպանությունից փրկված Արեւմտյան Հայաստանի հայերի օրինական պահանջները։ […]

Ինչպես ապրիլի 24-ին կներկայանա պաշտոնական Վրաստանը

Վրաստանի պատվիրակություններ կներկայանան թե Հայաստան, թե Թուրքիա` մասնակցելու ապրիլի 24-ին երկու երկներում կայանալիք միջոցառումներին: Այս մասին հայտնում է apsny.ge կայքը: Հայտնի է դարձել, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին չի գա Հայաստան ապրիլի 24-ին: Ավելի վաղ Վրաստանում լուրեր էին տարածվել, որ ապրիլի 24-ին Երեւան կգա վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին, սակայն երկրի կառավարությունից հերքել են այս լուրերը:  Այժմ […]

Այսքանից հետո

Վերջին 1.5-2 ամսվա ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում ինչի է հասել մոտ 3 մլն բնակչություն, երկկողմանի շրջափակման ու պատերազմի մեջ գտնվող, տնտեսական խնդիրներ ունեցող Հայաստանի Հնարապետությունը: Եթե ավելի հակիճ, ապա առաջին քայլերն ու ձեռքբերումները սրանք են. 1. 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված […]

Դավութօղլուն ուղերձ է հղել հայությանը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդես է եկել 1915-ին Օսմանյան կայսրությունում սպանված հայերի ժառանգներին ուղղված գրավոր հայտարարությամբ:  Ինչպես հայտնում է Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքը, Դավութօղլուի հայտարարության մեջ նշված է. «Դարերով խաղաղության մեջ եղբայրաբար ապրած էթնիկ և կրոնական տարբեր պատկանելիության բազմաթիվ օսմանցի քաղաքացիներ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին իրենց հիշողության մեջ խոր հետք թողած անասելի ցավեր են […]

Հերմինե Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ում բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը

ԵԽԽՎ-ում իր աշխատանքներն է շարունակում երեկվանից մեկնարկած գարնանային նստաշրջանը, որի օրակարգում թեև Հայաստանին առնչվող հարցեր ընդգրկված չեն, բայց մեր պատվիրակները օգտագործելով ելույթի իրենց իրավունքը` տարբեր ձևաչափերում ակտիվ կերպով բարձրացնում են Հայաստանին ու ԼՂ-ին առնչվող կարևորագույն հարցեր: Ապրիլի 20-ին Ազատ քննարկման ձևաչափում ԵԽ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ցեղասպանության ճանաչման, պատմական […]

Ազգային ժողովը կոչ է անում աշխարհի խորհրդարաններին

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն: Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել էր այս հարցի քվեարկությունը կազմակերպելու համար: Հայտարարությունն ընդունվեց միաձայն, ապա հնչեցին ծափահարություններ: Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:  Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վերհաժողովի՝ 1948 թվականի դեկտմեբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված