07 Մարտի, Saturday, 2026
KFC

Դեղերը, օծանելիքը, վիտամինները հունիսի մեկից դրոշմապիտակավորվելու են

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց լրացումներ կատարել առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ապրիլի 30-ից պետք է դրոշմապիտակավորվեն դեղերը, վիտամինները, օծանելիքները և այլ ապրանքներ: «Մենք այստեղ աշխատանքներ ունենք դեռ կատարելու, և ես գտնում եմ, որ սա պետք է մեկ ամիս հետաձգել և օրենքում փոփոխություն կատարել հունիսի մեկից: Սա, իմ կարծիքով, հնարավորություն […]

«Եթե նախագահը ասում է … »

«Իրողությունն այն է, որ անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում մեր որևէ բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում  երեք  նախագահները , երբեք տարածքային պահանջներ չեն ներկայացրել, այդ հարցը մեր քաղաքական օրակարգում չկա: Ես դրան նորմալ եմ վերաբերվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը: Անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին քաղաքական դիտանկյունից` Վարդանյանը նկատեց, որ այսօր մեր […]

Խիստ նկատողություն. Հրապարակ

«System of a Down»-ի համերգը կառավարության «վիպ լոժայից» ըմբոշխնած աշխատակիցներին ղեկավարությունը նկատողություն է արել, որից հետո նրանք Ֆեյսբուքից հեռացրել են իրենց «տաք ըմպելիքների» լուսանկարը: Ղեկավարությունից զգուշացրել են, որ այլևս նման դեպքեր չկրկնվեն, նման քաղքենիություններ չանեն Ֆեյսբուքում, ավելի համեստ և զուսպ լինեն, գրում է «Հրապարակ»-ը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։

Արդյունավոտ հանդիպում Էդվարդ Նալբանդյանի հետ. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում անդրադարձել է համանախագահների եւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը: Նա լուսանկար է հրապարակել եւ գրել.   «Արդյունավետ և դրական հանդիպում Փարիզում արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»:

Որոշել են՝ հողօգտագործողների օգտին

Սելաֆային ավելցուկային հոսքերը գյուղացիական տնտեսություններին տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ այս հարցը քննարկվել է Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիետի ու հանրապետության նախագահ հետ: Վարչապետն ասաց, որ որոշում են կայացրել, որ այս տարվա մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումների հեղեղումների կանխելու հետ կապված թույլատրել Սևան-Հրազդան ջրառ և Ախուրյան-Արաքս ՓԲԸ-ներին […]

Էլէներգիայի սակագինը հուլիսի 1-ից կբարձրանա՞. «Ժողովուրդ»

«Ինչպես հայտնի է՝«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը վեց դրամով բարձրացնելու համար: «Ժողովուրդը» փորձեց ՀԷՑ-ից պարզել, թե հայտը երբ է ներկայացվելու: ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալիա Սարջանյանն ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է, բայց, առաջիկայում, ընկերությունը պատրաստվում է դիմել ՀԾԿՀ-ին: Սարջանյանը չկարողացավ ասել, թե իրենց […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ապրիլի 29-ին աշխատանքային այցելությամբ Փարիզոմ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող […]

Զինվորը բռնությամբ նվաստացվել և ինքնասպան է եղել. Ժամանակ

«Ժամանակ»-ը գրում է. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Բաբկեն Գաբոյանի և Արման Ստեփանյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը, հանդիսանալով շարքային Լիբիկ Մ.-ի պետը, ինչ-որ տեղ գնալու իր պահանջը չկատարելու պատճառով ապտակել է զինվորին: Բացի այդ, կրտսեր սերժանտ Գաբոյանը սերժանտ Արման Ստեփանյանի հետ «քուն» հրամանից […]

Որ պաշտոնն է ուզում Աշոտյանը

«Ես սովոր եմ, որ Հայաստանի մամուլը  ուշի ուշով գուժում է, կանխատեսում է, ցանկանում է տեսնել ինձ որևէ այլ աշխատանքի կամ ընդհանրապես գուցե և գործազուրկ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ արտաքին կապերի գծով փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով մամուլի լուրերին, թե ինքն առաջիկայում նշանակվելու է Գերմանիայում ՀՀ դեսպան կամ ԱԱԽ քարտուղար: Նախարարը սովոր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված