07 Մարտի, Saturday, 2026
KFC

«Տուսովկան», հավկիթներն ու Հրանուշ Հակոբյանը. Առավոտ

«Առավոտի» գլխավոր խմբագիրը գրում է. Հայաստանը փոքր երկիր է, այստեղ չկա եւ գրեթե չի եղել աոաջին դեմբերի շատ բարձր վարկանիշ՝ ոչ անկախության, ոչ էլ խորհրդային շրջանում: Այստեղ չկա եւ չի կարող լինել նաեւ տոտալիտար համակարգ՝ չնայած շատերն, այլ կարծիքի են: Բայց բացասական համախմբման ավանդույթներ կան նաեւ մեզանում, եւ մեր դեպքում մեծ ակտիվություն է ցուցաբերում «ֆեյսբուքահսսյությունը»: […]

Ծառուկյանը երջանիկ է. Ժամանակ

Ժամանակ-ի զրուցակիցը ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանն է. – Դուք հիմա հանդիպո՞ւմ եք Ծառուկյանի հետ: -Հանդիպում եմ: – Ինչո՞վ է նա զբաղվում, արդյո՞ք ընդհանրապես չի մտածում ԲՀԿ-ի եւ քաղաքականության մասին: – Գ. Ծառուկյանն այսօր շատ ավելի երջանիկ անձնավորություն է, քան թե այն ժամանակ, երբ կուսակցության նախագահն էր: – Եթե քաղաքականությունն այդքան վատ բան էր, ինչո՞ւ էր […]

«Տաշիրի» Սամվելը շարունակում է. Ժամանակ

«Ժամանակ» -ը տեղեկացնում է, որ Երեւանի Քոչար, Փափազյան փողոցների եւ Սարալանջի պողոտայի հատման մասում ակտիվորեն ընթանում են Մոսկովյան ապրանքանիշ հանդիսացող «Ռիո» առեւտրային-ժամանցային հիպերմարկետի շինարարական աշխատանքները: «Ռիո» ապրանքանիշը ՀՀ է բերում «Տաշիր» ընկերությունը՝ ի դեմս Սամվել Կարապետյանի, որն այդ նպատակով մոտ 40 մլն դոլարի ներդրում է կատարել: Թերթի տեղեկություններով՝ «Ռիո» հիպերմարկետի տարածքը ընկերությանը հատկացրել է կապի […]

Խիստ գաղտնի են պահում. Հայկական Ժամանակ

 «Հայկական Ժամանակ» -ը գրում է, որ երեկ կառավարությունում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն: Ըստ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, նիստին մասնակցել են «տնտեսության ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ներկայացուցիչնե­ր: Թե ի՞նչ են քննարկել խորհրդակցության մասնակիցները՝ անհայտ է, քանի որ այն անցել է աոանց լրագրողների մասնակցության: Պաշտոնական հաղորդագրության մեջ ընդամենը նշվում է, որ «անդրադարձ […]

Նարիջների մեջ ՁԻԱՀ-ի վարակ է սրսկված

Ֆեյսբուք սոցիալական կայքում լայն տարածում է գտել մի տեղեկատվություն, համաձայն որի` Ալժիրի մաքսային աշխատողները Լիբիայից եկող նարինջի մեծ խմբաքանակ են առգրավել, որը սրսկված է եղել ՄԻԱՎ եւ ՁԻԱՀ վարակներով: Օգտատերերը կոչ են անում հնարավորինս տարածել տեղեկատվությունը` մարդկանց զգուշացնելու համար:

Հալեպում հայկական եկեղեցի է պայթեցվել /ֆոտո/

Լրագրող Էդուարդ Դարքը Թվիթերի իր էջում գրել է, որ Հալեպում պայթեցվել է հայկական Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցին, որը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ եկեղեցին էր:  Լրագրողը նաեւ լուսանկար է հրապարակել ու այն մեկնաբանել. «Այն, ինչ մնացել է հայկական ուղղադավան եկեղեցուց»: Պաշտոնական լուր եկեղեցու պայթեցումից, սակայն, դեռեւս չկա:

Քրեական գործ է հարուցվել

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի՝ հարկային մարմնի գործողությունների վերաբերյալ վերջին բնորոշումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն անհրաժեշտ է համարում հանդես գալ պարզաբանմամբ: Մասնավորապես, ի թիվս այլ ձևակերպումների, Ա.Աղաբաբյանը «Հրազդան» տոնավաճառի նկատմամբ հարկային մարմնի քայլերը որակել է որպես «բանսարկություն»: Այդ առնչությամբ հայտնում ենք հետևյալը. 2013թ. նոյեմբերի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել […]

«Մակարդակ » /վիդեո/

«Բարձր մակարդակի հարցազրույց էր»,-այսպես է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների հետ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Նախագահը անկեղծորեն արտահայտեց այն մտքերը, որ բոլորը կցանկանային լսել հանրապետության նախագահից: Ես ցնցված եմ ուղղակի, հուզիչ էր ու բարձր մակարդակի, իսկ որ ամենակարևորն է` անկեղծ»,-հավելեց պատգամավորը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված