11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միավորվել կարելի է ոչ միայն ողբ ու լացի շրջանակներում /վիդեո/

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը դրական ու հպարտություն բերող իրողություն է համարում Ցեղասպանության 100 ամյակի շրջանակներում աշխարհի հայերի համախմբումը: Նա գտնում է, որ այդ մասին մենք միշտ պետք է հիշենք: «Մենք պետք է մշտապես հիշենք, որ մի ազգ ենք, որը իր պատմության մեջ ունեցել է ոչ միայ ն 1915 թվական՝ Ցեղասպանություն, այլ նաև Բաշ […]

Կրկեսին սպասենք ևս մեկ տարի

«Կրկեսի շենքի շինարարությունը հավանաբար ավարտին կհասցվի հաջորդ տարվա վերջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  Երեւանի կրկեսի գեղարվեստական  ղեկավար Սոս Պետրոսյանը: Նրա փոխանցմամբ  այս պահին ընթանում է շինարարությունը, արդեն երրորդ հարկն են կառուցում: Լրագրողների դիտարկմանը, թե ինչու է  յուրաքանչյուր տարի կրկեսի շենքի բացումը տեղափոխվում հաջորդ տարվա վրա, Սոս Պետրոսյանն ասաց, որ կրկեսի շենքն իրականում շատ անմխիթար […]

Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Այսօր Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևան Կիպիանին հրաժարական է տվել, ինչից հետո Վրաստանի նախարարների կաբինետը ստիպված է եղել հրաժարական տալ, գրում է apsny.ge-ն։ Կիպիանին 7-րդ նախարարն է, ով հրաժարական տվեց, իսկ Վրաստանի Սահմանադրության համաձայն` 20 նախարարներից մեկ երրորդի հրաժարականի դեպքում Կառավարությունը պետք է կրկին ստանա խորհրդարանի վստահության քվեն։

Ցավազրկողները չեն օգնում. պատգամավոր

ԱԺ ՕԵԿ խմբակացության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց Հայաստան ներմուծվող դեղերի որակի մասին։ «Բազմիցս ասել եմ, որ խնդիր կա ցավազրկողների հետ կապված. նրանք անորակ են և չեն օգնում։ Սակայն հետաքրքիր է շաքարախտով հիվանդ մարդկանց մատակարարվող դեղերիի մասին, որը տրամադրում է պետությունը։ 70 հազար և ավել հիվանդներին հետաքրքրվում է, […]

Մետրոյի դռները ճզմել են տղամարդուն եւ քարշ տվել

Մոսկվայի մետրոյում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: 53-ամյա մի տղամարդ չի հասցրել ժամանակին գնացք մտնել, մնացել է դռների արանքում, եւ չնայած այդ հանգամանքին` մեքենավարը շարժվել է տեղից: Արդյունքում մեկ կանգառ տղամարդը քարշ է եկել` ճզմված դռների արանքում: Այժմ նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա մոտ գլխուղեղի ծանր վնասվածքներ են արձանագրվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Ցանցեր դնել «ինքնասպանության մոստերի» տակ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը խնդրեց իր գրավոր հարցին պատասխանել, որը վերաբերում էր ինքնասպանությունների թվին: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց արդեն իսկ տրված գրավոր պատասխանը՝ ուշադրություն հրավիրելով նախ այն հանգամանքի վրա, որ ինքնասպանությունների դեպքերը 2012-2014 թվականների ընթացքում նվազել են: Սակայն նա տեղեկացրեց, որ այս տարվա առաջին եռամսյակում աճ է արձանագրվել՝ 54 դեպք, […]

Սեյրան Օհանյանը գերատեսչական մեդալներ հանձնեց երկրորդ աշխարհամարտի մասնակից բժիշկներին

Ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել  Հայրենական Մեծ պատերազմի տոնական միջոցառումների շրջանակում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպած երկրորդ աշխարհամարտի վետերանների մեծարման ցերեկույթին: Մեծարման ցերեկույթից առաջ նախ բժշակական համալսարանի բակում Հայրենական պատերազմին նվիրված հուշակոթողի մոտ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակին: Իսկ համալսարանի դահլիճում կազմակերպված ցերեկույթը […]

Աշոտյանին դուր չեկավ ԲՀԿ-ականի տոնը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հնչեցրեց իր գրավոր հարցը, որ վերաբերում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Պատգամավորը նշեց, որ ՀԵՀ-ը սահմանամերձ համայնքներում ծրագրեր է իրականացնում՝ օգնելու պետական բուհ-երում սովորող ուսանողներին, սակայն ուշադրություն չի դարձվում մասնակվոր բուհ-երի ուսանողներին, օրինակ՝ նրանց, ովքեր  երկու և ավել ուսանողներ ունեն, ու նրանց կրթաթոշակ կամ որևէ այլ աջակցություն […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 30-ին, մայիսի 2-ին, 4-ին` երեկոյան ժամերին,  շրջանների զգալի մասում, 1-ին, 3-ին հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 2-ի ցերեկը նույնքան կնվազի:  Երևանում՝  Ապրիլի 30-ին, մայիսի 2-ին, 4-ին` երեկոյան ժամերին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

Ամենաընթերցված