Սպանություն Երեւանում

Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության, հունվարի 4-ի գիշերը, ժամը 01.10-ի սահմաններում, Երեւանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Կոնդ թաղամասի բնակիչ Մերուժան Մինասյանը, որը նույն օրը, ժամը 06.00-ին, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի եւ […]