Մեր Տիրոջ ցույց տված ճշմարիտ սիրո օրինակով նորոգենք այսօր մեր կյանքը. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տիրոջ եւ Փրկչի` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը: Առավոտյան, ժամը 1030-ին, խաչերով ու խաչվառներով պսակյալ հայրապետական թափորը շարժվեց Վեհարանից` Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդելով Մայր Տաճար, ուր տոնի առիթով մատուցվեց Հայրապետական Սբ. Պատարագ: Ամպհովանակիրներն էին` գեներալ-մայոր Տիգրան Գասպարյանը, գեներալ-մայոր […]