11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ. մեզի, ձեզի Մեծ Ավետիս

Այսօր հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը  Հիսուսի  ծննդյան եւ մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ եւ հայտնվեց մարդկանց:  Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը:

Այսպիսով, Քրիստոսի ծննդյան եւ մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին “Հայտնություն” կամ “Աստվածահայտնություն” ընդհանուր անվամբ:

Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեք` Հիսուսի մկրտությունը` (ըստ ժողովրդի` խաչը ջուրն են գցում): Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ եւ օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետեւ քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:

Իսկ երեկ եկեղեցիներում Ճրագալույցն էր, որով մեկնարկեց Սուրբ Ծննդյան տոնը: Եկեղեցու տաղավար տոների հաջորդ օրը Մեռելոց է:

Այսօր նաեւ մեկ տարի ժամանակով նշանակվում են եկեղեցու քավորներ: Իսկ իրար հավատայալները պետք է ողջունեն հետեւյալ խոսքերով. “Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզի, ձեզի Մեծ ավետիս”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ