Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը արդեն Փարիզում է

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաքսին Բուրջուօղլուն հունվարի 7 -ին վերադարձել է Փարիզ: Նա ամեն կերպ պայքարելու է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կանխելու համար: Նշենք, որ երբ անցած տարվա դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվեց, Անկարան ետ էր կանչել իր դեսպանին Փարիզից` ”խորհրդատվությունների համար”: Միաժամանակ Թուրքիայի իշխանությունները […]