23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Երկու տարեկան հայ աղջնակին մայրը սովամահ է արել

Ինչպես Aravot.am-ին  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 4-ին  ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Զավարյան 57/19 շենքի 102 բնակարանում հանկարծամահ է եղել 2 տարեկան երեխա:

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ-քննչական խումբը մեկնելով այդ հասեցով` պարզել է, որ մահացած երեխան 2-ամյա Թամարա Մարգարյանն էր:

Ըստ հարեւանների,  երեխայի մահվան պատճառը եղել է այն, որ մայրը` Մարինան, չի կերակրել իր աղջկան, սովամահ է արել, ինչի արդյունքում աղջնակը մահացել է:

Նույն աբյուրի համաձայն, երեխայի մայրը` Մարինան, նախկինում տառապել է հոգեկան հիվանդությամբ եւ հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոնում:

Նշված բնակարան են ժամանել նաեւ 1-03 ծառայության աշխատակիցները եւ երեխայի մորը տեղափոխել հոգեբուժական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ