24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ճրագալույց.Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզի, ձեզի Մեծ Ավետիս

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշեց  Ճրագալույցի տոնը,  որը խորհրդանշում է Աստվածհայտնությունը, Սուրբ Ծնունդը։

Ճրագալույց է կոչվում Սուրբ Ծնունդին, ինչպես նաեւ սուրբ Զատկին նախորդող օրը, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Ճրագալույցին վառում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եւ վառվող մոմեր բաժանում ժողովրդին, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ:

Եկեղեցուց վերադառնալով, հավատացյալները իրենց հետ տուն են բերում մոմեր, այնքան, որքան տան անդամներն են եւ հյուրերը: Մոմերը վառում են ընթրիքին, յուրաքանչյուրն իր սպասքի մոտ:
Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակվում կեսգիշերից հետո: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույց Աստվածահայտնության եւ մատուցվում Սբ.Պատարագ:

Ս. Ծնունդի եւ ճրագալույցի առավոտյան եւ երեկոյան, Հայաստանի որոշ վայրերում սովորություն կա “Քաթա” բաժանելու, որը կլոր բաղարջ է ցորենի ալյուրից պատրաստված` առանց յուղի: Ցորենի հետ սովորաբար խառնում են նաեւ եգիպտացորենի ալյուր եւ մեղրաջուր:
Երեկոյան ընթրիքին, որպես ծիսական կերակուր, պարտադիր կերպով պատրաստում են քիշմիշով փլավ, ձվով տապակած սպանախ եւ խաշած կամ տապակած ձկնեղեն: Օրհնանքներից հետո խմում են նաեւ գինի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ