02 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԶՊՄԿ-ի հիմնական բաժնետեր “Քրոնիմեթ”-ը ծրագրեր կիրականացնի Հայաստանում

Գերմանական “Քրոնիմեթ” բարեգործական հիմնադրամը 2012 թ-ից կսկսի ծրագրեր իրականացնել Սյունիքի մարզի երկու հատուկ դպրոցներում` Կապանի թիվ 3 կրթահամալիրում եւ Սիսիանի թիվ 1 դպրոցում:

Քրոնիմեթ”-ը “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ հիմնական բաժնետերն է:

Հիմնադրամի տնօրեն Աննա Սեդրակյանի խոսքով, հենց կոմբինատն էլ լինելու է հիմնադրամի գործընկերը:

“Այս տարվանից արդեն կսկսենք  դպրոցների նորոգման, գույքով, սարքավորումներով ապահովման ծրագրերը: Աշխատում ենք նաեւ Տավուշի մարզում` Դիլիջանի գիշերօթիկ հատուկ դպրոցում: Տարեկան նախատեսել ենք իրականացնել 200 մլն դրամի ծրագրեր”, -լրագրողներին ասել էր Աննա Սեդրակյանը:

Առաջիկայում հիմնադրամը կընդլայնի իր գործունեության աշխարհագրությունը, որին զուգահեռ կիրականացվեն նաեւ առողջապահական ու կրթական ծրագրեր`  Սյունիքի եւ Տավուշի  բուհերում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ