14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նա գնաց մենակ. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, որը ամանորյա տոներից հետո գտնվում է արձակուրդում, այլեւս չի վերադառնալու իր նախկին աշխատանքին: Ավելին, երեկ արդեն նրա աշխատասենյակի պատից անհետացել է համապատասխան ցուցանակը: Ղարիբջանյանը ”Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ ինքը հիմա արձակուրդում է, բայց չի վերադառնալու: Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հետեւողականորեն […]

Օսկանյանը` ԲՀԿ-ի համամասնական ցուցակո՞ւմ. Հայկական ժամանակ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Աժ առաջիկա ընտրություններին կարող է լինել ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը: Նման հնարավորությունը երեկ  “Հայկական ժամանակ” օրաթերթի թղթակցի հետ զրույցում չհերքեցին ո’չ ԲՀԿ-ում, ո’չ էլ Օսկանյանի “Սիվիլիթաս”-ում: Այս կապակցությամբ իրեն ուղղված թերթի հարցին “Սիվիլիթասի” գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը պատասխանել է. “Ես լսել եմ, բայց ինչքան տեղյակ եմ, այդպիսի բան չկա, […]

Հունվարի 23-ը ոսկե տառերով է գրվելու աշխարհում մարդու իրավունքների տարեգրքում. Հայաստանի ԱԳ նախարար /վիդեո/

 Քիչ առաջ Ֆրանսիայի սենատի կողմից ընդունած Հայոց ցեղասպանությունը քրեականացնող  օրինագծի առթիվ հայտարարություն է արել ՀՀ արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը: “Այսօր Սենատի ընդունած որոշումը 2001 թվականին Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրենքի տրամաբանական շարունակությունն է: Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում եւ […]

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը /վիդեո/ /

Րոպեներ առաջ Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը` Սենատը, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր: Օրինագծին կողմ է քվեարկել 127, դեմ` 86 սենատոր: Օրինագիծը` որպես պատժամիջոց, նախատեսում էր մեկ տարվա ազատազրկում կամ տուգանք` 45 հազար եվրոյի չափով: Օրինագծի հեղինակն է Ֆրանսիայի Ազգային ժողովի մարսելցի պատգամավոր Վալերի Բուայեն, որին այս օրինագծի պատճառով Ֆրանսիայի […]

Օրինագիծը հակասահմանադրական չէ. Սենատը մերժեց Իրավական հարցերով հանձնաժողովի միջնորդությունը

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատը` Սենատը, րոպեներ առաջ մերժեց Սենատի Իրավական հարցերով հանձնաժողովի միջնորդությունը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը հունվարի 19-ին մերժել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պատճառաբանելով, թե այն հակասում է Սահմանդրությանը: Քվեարկությանը մասնակցել է 253 սենատոր, որից միջնորդությանը կողմ է քվեարկել ընդամենը 86-ը: Առջեւում օրինագծի քվեարկությունն է:    

Բացի “այո”-ից” այլ պատասխան չկա՞. Հրազդանի ընտրություններն ու ՀԱԿ-ը

“Դա , բնականաբար, առանձնահատուկ որոշում չպահանջող քայլ է: Այլ պատասխան չկա այս հարցին, բացի “այո”-ից”,-այսօր Henaran.am-ին ասել է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյո ՞ք ՀԱԿ-ը կսատարի Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում: Հիշեցնենք, որ այս մասին ՀԱԿ-ը դեռ  պաշտոնական հայտարարություն չի արել, իսկ մեզ հետ զրույցում հարցին անդրադառնալով, Սասուն Միքայելյանն ասել էր, […]

Կադրային փոփոխություն` Հրազդանի քաղաքապետի ընտրություններից առաջ

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արմեն Վանցյանը: Հետաքրքիր է, որ նա Ալիկ Սարգսյանի կադրը չէր եւ նրան նշանակել էր հենց ինքը` Վովա Գասպարյանը: Արմեն Վանցյանին փոխարինելու է ոստիկանության Երեւանի Նոր Նորքի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, մոտ 40  րոպեից նոր պետը ներկայացվելու է […]

Ռուսաստանի ամենամեծ կուրծքը` 12-րդ համար, առանց սիլիկոնի

Ռուսաստանում հայտնի է դարձել ամենամեծ կրծքերով աղջիկը: Կրծքերի տիրուհին, ում կնախանձեր երկրագնդի վրա ապրող կանանց կեսը, ոչ միայն չի թաքցնում իր հարստությունը, այլեւ դրանց միջոցով փող է աշխատում: Հետաքրքիրն այն է, որ Մարիա Զարրինգի կուրծքը բնական է` աղջիկը պարզապես սարսափում է վիրահատություններից: Ներկայումս Զարրինգն աշխատում է իբրև հաղորդավարուհի, մոդել, ինչպես նաեւ մասնակցում է տարբեր շոուների: […]

Պրեսկոտը Ջհանգիրյանին խոստացել է, բայց Ջհանգիրյանը չի հավատում

ԵԽԽՎ  մոնիտորինգային հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտը  ՀԱԿ անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին խոստացել է ՀՔԾ զեկույցի վերաբերյալ համապատասխան կարծիք չհրապարակել, մինչեւ Գագիկ Ջհանգիրյանի պատասխան զեկույցի անգլերեն տարբերակը չստանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Գագիկ Ջհանգիրյանը: Միեւնույն ժամանակ, Գագիկ  Ջհանգիրյանն ասաց, որ շատ չի հավատում Պրեսկոտին:   “Շատ չեմ հավատում, չեմ էլ ուզում հիասթափեցնել ձեզ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված