10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օսկանյանը` ԲՀԿ-ի համամասնական ցուցակո՞ւմ. Հայկական ժամանակ

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Աժ առաջիկա ընտրություններին կարող է լինել ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը: Նման հնարավորությունը երեկ  “Հայկական ժամանակ” օրաթերթի թղթակցի հետ զրույցում չհերքեցին ո’չ ԲՀԿ-ում, ո’չ էլ Օսկանյանի “Սիվիլիթաս”-ում:

Այս կապակցությամբ իրեն ուղղված թերթի հարցին “Սիվիլիթասի” գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը պատասխանել է. “Ես լսել եմ, բայց ինչքան տեղյակ եմ, այդպիսի բան չկա, ես կփորձեմ ճշտել, երբ պատասխան եղավ, կասեմ”: Թերթին մինչեւ օրվա ավարտը Ղազարյանը որեւէ պատասխան չի տվել, ինչը նույնպես պատասխան է:

Գագիկ Ծառուկյանի խոսնակն էլ նույն հարցի կապակցությամբ ասել է. “Ձեր այդ եւ մնացած բոլոր հարցերը կամ քննարկման փուլում են, կամ դեռ չեն քննարկվել”:

Նա նաեւ ասել է, որ ԲՀԿ առաջնորդը հանձնարարել է մեծամասնական 41 ընտրատարածքների համար ԲՀԿ-ական երկու-երեք թեկնածուների անուններ ներկայացնել իրեն: Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր “Հայկական ժամանակը”, մտադիր է մեծամասնականով թեկնածուներ առաջադրել բոլոր 41 ընտրատարածքներում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ