28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ս. Լավրովն անդրադարձել է Սոչիի հանդիպմանը /վիդեո/

Հունվարի 23-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում տեղի ունեցած հանդիպման արդյունքում կողմերը համաձայնության եկան ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացի արագացման շուրջ: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր մեկնաբանությունն է արել հանդիպման արդյունքի վերաբերյալ, հաղորդում է “РИА Новости”-ն: “Կողմերը գիտակցում են, որ հետագա առաջընթացի համար, ինչը, բնականաբար, անհրաժեշտ է, պետք է հետ կանգնել ծայրահեղական դիրքորոշումներից: Նրանք համաձայնել […]

Որսի գնացեք Տանզանիա. Գեղամյանը` Քոչարյանին. Առավոտ

“Հրապարակումների շարքը, որով հեղեղված է պարոն Քոչարյանին սատարող էլեկտրոնային կայքը, գալիս է ապացուցելու այն, որ Քոչարյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել”,-“Առավոտ” օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել “Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Ըստ վերջինիս, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ծանր կացության մեջ լինելը պայմանավորված է նրանով, որ նա զրկվեց իր “գրեթե եզակի” […]

Թուրքիան դեռ երկար կհիշի 2012-ի հունվարը /վիդեո/

Հունվարի 23-ը հայոց պատմագրության մեջ դարձավ բեկումնային օր` Ֆրանսիայի Սենատը ձայների զգալի մեծամասնությամբ` 127 կողմ, 86` դեմ, հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին` չնայած Թուրքիայի բուռն արձագանքին եւ Անկարայից տեղացող տեւական սպառնալիքներին: Ինչպես տեղեկացնում է “CNN”-ը, Սենատի քվեարկության արդյունքը ուղարկվելու է նախագահ Սարկոզիին, ով արդեն նշել է, որ կստորագրի այն: Նկատենք, որ Թուրքիայի եւ […]

Վարդուհու հետ հեռացել են եւս երկու հոգի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր  Henaran.am-ը, “Ա-Թիվի”   հեռուստատեսության “Փաստ” լրատվականի գլխավոր խմբագիր Վարդուհի Սիմոնյանի հետ հեռուստաընկերության տնօրինությունը նպատակահարմար չի գտել կնքելու նոր աշխատանքային պայմանագիր: Վարդուհի Սիմոնյանը դեռ շարունակում է գործազուրկ մնալ: Մեր ունեցած տեղեկություններով, նրան շուտով հեռուստաընկերություններից մեկում գործ է առաջարկվելու: “ Դեռ չգիտեմ, ես միայն գիտեմ, որ առայժմ հանգստանում, հենց նորից եղավ կասեմ”,-ասաց Վարդուհին: […]

Սասունը չընտրվելու դեպքում ՀԱԿ-ին պահանջ կներկայացնի. Իրատես de facto.

Հայաստանյան ներքաղաքական ‘’թոփը’’, համամասնականից հետո, Հրազդանի ընտրություններն են: ՀԱԿ-ը ‘’որոնման մեջ է’’ թե Հրազդանի, թե համամասնականի, թե մեծամասնականի առումով: Ըստ թերթի աղբյուրների` ‘’Հանրապետություն’’ կուսակցության լիդեր Արամ Սարգսյանը ոչ մի ցանկություն չունի մաս կազմելու այդ ցուցակի, կուսակցությունից ցուցակ է ‘’ուղարկվելու’’ Ռաֆիկ Մկրտչյանը, ինչն արդեն շատ բան, եթե ոչ` ամեն ինչ է ասում: Մյուս կողմից էլ, օրերս, […]

Անժելայի “տղամարդու” փաստաբանը դռնփակ նիստ է պահանջելու

Երեւանի Կենտրոն եւ  Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր` հունվարի 24-ին սկսվելու է “Ուր է իմ տղամարդը” սերիալի նախկին դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրա “տղամարդը”` Կարեն Արայանը մեղադրվում է ՀՀ  Քրօրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 հոդվածի […]

Որտեղի՞ց Փամբուկյանին այդքան փող. Ժամանակ

Նավասարդ արքեպիսկոպաս Կճոյանի սանիկ Մհեր Ավետիսյանից Jose ռեստորանային համալիրի ձեռքբերման համար Աժ պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը, “Ժամանակ” օրաթերթի տեղեկություններով, վճարել է 12 մլն ԱՄՆ դոլար: Սա, ըստ որոշ գնահատականների` ավելին է, քան Ավետիսյանը ակնկալում էր ստանալ այդ գործարքի դիմաց: “Բնականաբար հարց է առաջանում, որտեղից ԱԺ պատգամավորին նման կլորիկ գումար”,-գրում է “Ժամանակ” օրաթերթը:

Սիլվան հիմա նախարար թե՞ պատգամավոր է ուզում. Երկիր

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը  “Երկիր” օրաթերթին ասել է, որ ինքը  վտանգ չի տեսնում այն բանում, որ գործարար Սիլվա Համբարձումյանը ցանկանում է պատգամավոր դառնալ եւ, ամենայն հավանականությամբ, կանդամակցի Հանրապետական կուսակցությանը: Մարզպետը նաեւ նորմալ է վերաբերվում, որ Սիլվա Համբարձումյանը ցանկանում է մեծամասնականով առաջադրվել այնտեղ, որտեղ կլինի Սուրիկ Խաչատրյանը:”Է թող առաջադրվի, ով ա իրան խանգարում, իրան խանգարող չկա, […]

Ավտոճանապարհներն անցանելի են, Սելիմը ինչպես միշտ փակ

Հունվարի 24-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի հետեւանքով դժվարանցանելի է  միայն Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Սելիմի լեռնանցքը փակ է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված