22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որսի գնացեք Տանզանիա. Գեղամյանը` Քոչարյանին. Առավոտ

“Հրապարակումների շարքը, որով հեղեղված է պարոն Քոչարյանին սատարող էլեկտրոնային կայքը, գալիս է ապացուցելու այն, որ Քոչարյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել”,-“Առավոտ” օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել “Ազգային միաբանություն” կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը:

Ըստ վերջինիս, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ծանր կացության մեջ լինելը պայմանավորված է նրանով, որ նա զրկվեց իր “գրեթե եզակի” հենարաններից մեկից` Աշոտ Ավետիսյանից` “Բանգլադեշցի Համոյից”: Թերթը հիշեցնում է, որ նա ձերբակալվել է հունվարի 18-ին`խուլիգանություն կատարելու համար:

Բացի սրանից, Գեղամյանը անդրադառնում էայն բոլոր կոռուպցիոն գործարքներին, որ արվեց Քոչարյանի օրոք: Այդ իսկ պատճառով քաղաքական գործիչը բարի երթ է մաղթում Ռոբերտ Քոչարյանին: “Բայց ոչ թե գալիք խորհրդարանական ընտրություններ, այլ Տանզանիայի արգելոցներում: Փառք Աստծո, այդ գործարքներից գումարներ ետ գցած կլինեն մարդիկ եւ դուք կրկին կկարողանաք աֆրիկյան ֆլորան եւ ֆաունան ոչնչացնել, ինչը եւ հատուկ է ձեզ եւ մտնում է ձեր պատկերացումներիմ մեջ”,-“Առավոտի” միջոցով Քոչարյանին “մեսիջ” է ուղարկում Գեղամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ