22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սիլվան հիմա նախարար թե՞ պատգամավոր է ուզում. Երկիր

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը  “Երկիր” օրաթերթին ասել է, որ ինքը  վտանգ չի տեսնում այն բանում, որ գործարար Սիլվա Համբարձումյանը ցանկանում է պատգամավոր դառնալ եւ, ամենայն հավանականությամբ, կանդամակցի Հանրապետական կուսակցությանը:

Մարզպետը նաեւ նորմալ է վերաբերվում, որ Սիլվա Համբարձումյանը ցանկանում է մեծամասնականով առաջադրվել այնտեղ, որտեղ կլինի Սուրիկ Խաչատրյանը:”Է թող առաջադրվի, ով ա իրան խանգարում, իրան խանգարող չկա, թող առաջադրվի”,- նշեց մարզպետը:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի գործարար կնոջ շանսերը, մարզպետը պատասխանեց. “Բացարձակ” (չպարզաբանեց, թե ինչ նկատի ունի):Անդրադառնալով Համբարձումյանի այն հայտարարությանը, որ եթե ինքը դառնա հանրապետական, մարզպետն այնտեղ դժվար թե երկար ձգի, Խաչատրյանը դա որակեց “ոչ խելացի մարդու հայտարարություն”:

“Չգիտեմ ինքն ինչ ա ուզում ասած լինի, բայց չեմ կարծում, որ իրա` Հանրապետականում հայտնվելը կարող ա ինձ հետ որեւէ խնդիր լուծի` լինի լավ, թե վատ”,- թերթին ասել է Սուրիկ Խաչատրյանը: Ի դեպ, ըստ թերթի գործարար Սիլվա Համաբարձումյանի` ՀՀԿ-ն անդամակցելուն, ոչ բոլորն են կողմ, “Օլիգարխների դեմ պայքարող հանրապետականն, իհարկե, կին գործարարին իր համամասնական ցուցակում տեղ չի տա:

Ս. Համբարձումյանն առաջադրվելու է մեծամասնականով”,-ենթադրում է “Երկիրն” ու շարունակում. “Հանրապետականում շշուկներ կան, որ բարձր հովանու ներքո գտնվող կին գործարարի ցանկություններն հեռու են գնում. նա անգամ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար դառանալու ախորժակ ունի”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ