11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Բացի “այո”-ից” այլ պատասխան չկա՞. Հրազդանի ընտրություններն ու ՀԱԿ-ը

“Դա , բնականաբար, առանձնահատուկ որոշում չպահանջող քայլ է: Այլ պատասխան չկա այս հարցին, բացի “այո”-ից”,-այսօր Henaran.am-ին ասել է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյո ՞ք ՀԱԿ-ը կսատարի Սասուն Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում:

Հիշեցնենք, որ այս մասին ՀԱԿ-ը դեռ  պաշտոնական հայտարարություն չի արել, իսկ մեզ հետ զրույցում հարցին անդրադառնալով, Սասուն Միքայելյանն ասել էր, թե չգիտի, ինչու է ՀԱԿ-ն այսքան երկար մտածում այդ հարցի շուրջ:

Henaran.am-ն արդեն տեղեկացրել էր, որ փետրվարի 12-ին կկայանան Հրազդանի քաղաքապետի ընտրությունները: Հիմնական պայքարը կծավալվի Հրազդանի նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Սասուն Միքայելյանի եւ ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի միջեւ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ