Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը հնարավոր է միայն շղթաների օգնությամբ

Հունվարի 31-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ-ում ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:Փակ է միայն Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը: Առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Պասանաուրի- Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց […]