23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չստացվի այնպես, որ վերջում պարզվի`սա քաղաքական թատրոն էր /վիդեո/

“Վարդան Օսկանյանը արեւի տակ իր համար տեղ է է փնտրում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը` անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից նախօրեին արված հայտարարությանը: Մինասյանն ասել է, որ Վարդան Օսկանյանը փորձառու դիվանագետ է եւ հիմա էլ փորձում է նաեւ քաղաքական գործիչ դառնալ եւ պատեհ կամ անպատեհ առիթներով վերջին տարիներին անընդհատ հայտարարություններ է անում:

“Դա իր իրավունքն է, ես չեմ ցանկանում նրան մեկնաբանել: Ըստ երեւույթին, նա իր համար արեւի տակ տեղ է փնտրում, թող գտնի: ՀՀԿ-ն ասել եւ ասում է, որ մենք պատասխանատու կուսակցություն ենք, երկրի առջեւ վերցրած իր պատասխանատվությունից երբեք չի խուսափել ու չի խուսափելու, իր կատարած աշխատանքերը ներկայացնելու է, իսկ չկատարածի համար ծրագրեր է մշակում”,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Ինչ վերաբերվում է հայտարարության մեջ արված դիտարկմանը, թե ՀՀԿ-ի կողմից  ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ կան, Մկրտիչ Մինասյանն ասել է.”ԲՀԿ-ն իշխանության մեջ է, իշխանության մաս է կազմում եւ որեւէ խնդիր չկա, որ իշխանության մաս կազմելուց հրաժարվի”:

Ասուլիսի մյուս բանախոսը ՀԺԿ քարտուղար Գիրգոր Հարությունյանը նույն հարցի  հետ կապված նշեց, որ համակարծիք է Մկրտիչ Մինասյանի այն տեսակետին, թե ԲՀԿ-ն կիսում է իշխանությունը:

“ Չստացվի այնպես, որ վերջում պարզվի, որ սա քաղաքական թատրոն էր: Ցավոք, մեր քաղաքական կյանքում մենք շատ ենք հանդիպել այնպիսի քաղաքական ուժերի, որոնք փորձում են հանդես գալ ընդդիմադիր դիրքերից: Մենք միշտ գնահատականը տվել ենք եւ ասել, որ եթե դուք իրականում ընդդիմություն եք, նախ պետք է մեկնաբանեք ձեր գործելաոճը այս տարիների ընթացքում “:

Դիտարկմանը, թե ինչ ուժերի նկատի ունի, Գրիգոր Հարությունյանն ասաց.”Ցանկացած կուսակցության, որը գտնվում է իշխանության մեջ եւ փորձում է հանդես գալ որպես ընդդիմություն: Նույն ԲՀԿ-ն, որն ինքն է ընդունել Ընտրական օրենսգիրքը: Էն ժամանակ որևէ մեկը չի լսել, որ իրենք կողմնակից են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին”:

ՀԺԿ քարտուղարն ասել է նաեւ, որ իրենց իշխանական ռեսուրսներն օգտագործում են նաեւ կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը: “Հանրապետականը օգտագործում է իշխանական ռեսուրսներ, “Բարգավաճ Հայաստանը, ՕԵԿ-ը, բոլոր քաղաքական ուժերը, որոնք գտնվում են իշխանության մեջ, նրանք միշտ էլ օգտագործել են իրենց ռեսուրսները”,-ասել է նա: Ասուլիսի մանրամասները՝ դիտեք տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ