23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը հնարավոր է միայն շղթաների օգնությամբ

Հունվարի 31-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ-ում ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:Փակ է միայն Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը: Առատ ձյան տեղումների և սառցակալման պատճառով, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Պասանաուրի- Լարսի հատվածում երթևեկությունը արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար: Գուդաուրի /բնակավայրի սկիզբ/ – Կոբի հատվածում մեքենաները կշարժվեն թունելներով ` ձյունափլվածքից պաշտպանվելու նպատակով: Գուդաուրի /բնակավայրի սկիզբ/ – Կոբի  և Ստեփանծմինդա-Լարսի հատվածներում մեքենաների կանգ առնելը արգելված է: Երթևեկության նշված կարգը կլինի Պարեկային Ոստիկանության անմիջական հսկողության և համակարգման ներքո: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:

Հանրապետության տարածքում հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 2-ին  շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, տեղ-տեղ` մառախուղ: Փետրվարի 3-ին, 4-ին   կդիտվի առանց տեղումների եղանակ:  Քամին  արևմտյան` 3-8 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա 4-ից 6, փետրվարի 1-ին` ևս 2-4  աստիճանով, 2-ի ցերեկը կնվազի 2-ից 4, իսկ փետրվարի 3-ից 4-ի գիշերները` ևս 7-9 աստիճանով:

Երևանում հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 2-ին  ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, իսկ 3-ից 4-ին`  առանց տեղումների եղանակ:

Henaran.am-ին տեղեկացնում  են ՀՀ ԱԻՆ և ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունների պաշտոնական կայքերը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ