24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գոհարից հետո ԱԺ-ն կազատվի երգչուհի-փորձագետներից

Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նա արդեն 20 տարի է աշխատում է խորհրդարանում:  Գ. Պողոսյանը “Ժողովուրդ” օրաթերթին ասել է, որ աշխատանքից բացակայել է հիվանդության պատճառով եւ արտասահմանում է եղել: Բնականաբար անաշխատունակության թերթիկ ունեցել է: Ծառայողական քննություն է նշանակվել, սակայն Գ. Պողոսյանը տեղյակ չէ արդյունքներից:

Henaran.am-ի տեղեկություններով, տիկին Պողոսյանը աշխատանքից բացակայելու ընթացքում Լոնդոնում է եղել, որտեղ վերջինս բիզնես ունի: Իսկ ծառայողական քննությունը պարզել է, որ անաշխատունակության թերթիկը նա ձեւակերպել է այն ժամանակ, երբ իմացել է, որ աշխատանքից ազատվելու վտանգ կա:

Ազգային ժողովից Henaran.am-ին չհաջողվեց պաշտոնապես ճշտել որեւէ բան: Իսկ արդեն վարչության նախկին պետը ասաց, որ ինքն այսօր աշխատանքի չի գնացել եւ պայքարելու է իր իրավունքների համար: “Ինչ Լոնդոն, ինչ բիզնես, եթե այդպես բան լիներ, ես ինձ երջանիկ կզգայի: Մենք ունենք բիզնես, ամուսինս գործարար է, եւ Ռուսաստանում է մեր բիզնեսը”,-ծիծաղելով ասաց Գ. Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում:

Նշենք, որ Ազգային ժողովում արդեն խոսում են, որ Գոհար Պողոսյանի փոխարեն նշանակվելու է տեղակալը` Գագիկ Նահապետյանը: Ի դեպ,   չի բացառվում, որ Գոհար Պողոսյանին կհետեւեն ԱԺ-ում հայտնված տարբեր “տրամաչափերի” երգչուհի-փորձագետները: Ամեն փետրվարին, խորհրդարանում վերանայում են պաշտոնների անձնագրերը, եւ փոփոխություններ արվում են:

Հ.Գ. Քիչ առաջ տեղեկացանք, որ Աժ-ում հավատարմագրված լրագրողները “Ֆեյսբուք” սոցիալական կայքում ստորագրահավաք են սկսել՝ ի պաշտպանություն Գոհար Պողոսյանի: Նրանք ստորագրությունները կամ այսօր աշխատանքային օրվա վերջում կամ վաղը ներկայացնելու են Աժ նախագահին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ