1999թ-ին Ռոբերտ Քոչարյանի մեջ ինչ-որ բան փոխվեց … Պ. Հայրիկյան
‘’Մամուլում շրջանառվող լուրերը մեկնաբանելը շնորհակալ գործ չէ’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` մեկնաբանելով շրջանառվող լուրերը կոլաիցիայի ներսում տիրող լարված մթնոլորտի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ :
‘’ Վերջերս ես հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանի հետ, տեսել ու զգացել եմ, որ նա շատ հավատարիմ է կոալիցիոն սկզբունքներին, իսկ կոալիցիայի ներսում տիրող հակասությունների մասին ոչինչ չեմ կարող ասել:
Ռոբերտ Քոչարյանի հանդեպ էլ լավ չեմ տրամադրված, նրան շատ եմ գնահատել , բայց 1999թ-ին նրա մեջ ինչ որ բան փոխվեց դեպի վատը’’,- ասաց Պարույր Հայրիկյանը: